Thursday, November 15, 2018

ՖՐԱՆԿՈՄԱՆԻԱ

ՖՐԱՆԿՈՄԱՆԻԱ Ոմանք պնդում են, թե ֆրանկոֆոնիայից Հայաստանը մե-ծապես շահելու է և մի քանի անգամ հետ բերի այն տաս միլիարդը, որը մեր ազգային գանձարանից ծախսվել է ֆրանկոֆոնիայի միջոցառումները կազմակերպելու վրա։
Զարմանալ կարելի է, որ մարդիկ դեռ ամեն ինչ փողի են վերածում ու փողով չափում ամեն ինչ, հատկապես՝ որ ամեն ինչում փող են տեսնում։ Մի՞թե չի երևում, որ ֆրանկոֆոնիա անվան տակ մեզ սրսկում են արևմտյան արժեքներ։ Կարծես նախկինում մեզ ներարկած «ա լա ֆրանկա»-ի չափաբաժինը քիչ էր՝ հիմա էլ ֆրանկո-ֆոնիան։ Սրա տակից ո՞նց ենք դուրս գալու։ Չնայած թող չթվա թե «ա լա ֆրանկա»-ի տակից դուրս ենք եկել։ Օտարամոլությունը վաղուց է արմատներ գցել ու բորբո-սասնկի պես ախտահարել մեր ազգի ուղեղը, նաև՝ ողջ մարմինն իհարկե։ Վաղուց ենք ազգովի տարված «ա լա ֆրնակամանիայով»։ Դա չէ՞ր պատճառը, որ եղեռն եկավ գլխներիս։ Զոհրաբի պատմվածքներն ու Պարոնյանի պի-եսները հենց դա էին փորձում հասկացնել՝ մտցնել ուղեղ-ներս։ Բայց դեռ չի մտել։ Չի էլ մտնի։ Մեր ուղեղի կեղևը գնալով հաստանում է։ Իրականում ուղեղ էլ չի մնացել, ամբողջը կեղև է։ Տասանոց մեխը չի հասնի տեղ։ Անհույս բթացել ու կուրացել ենք։ Արևմտյան սրինգի հետևից անդունդն ենք աճապարում, համոզված թե բարձրարժեք ու իմաստալից կյանք ենք ապրում։ Ամենաերիտասարդ դեղնակտուցից մինչև ամենատարեց դեղնակտուցը մեկը մեկին հեռտ չտալով եվրոպական արժեքներ են բարբա-ջում ու դեպի անդունդը սլանում։
Սովետական տարիներին արվեստագետները, մոդեռնիզմ ու պոստմոդեռնիզմ ներծծած, ինքնագոհ թրև էին գալիս սրճարաններում։ Օտարապաշտ երիտասարդությունն էլ կապկում էր դրանց ու նոր «նվաճումներ» արձանագրում։ Հրճվում էր իր արածից ու շարունակում առաջ դեպի մեր օրերը։ Էն քնձռոտ հանցագործ գեղցիներն ամենաաչքա-բացը գտնվեցին՝ ոհմակներ կազմած կողոպտեցին ան-գլուխ ժողովրդին ու բազմեցին գահին։ Գեղո բուրժուա-զիային կարծես այլևս ոչինչ չէր կարող հանել իր տեղից։ Ստրկամիտ ժողովուրդը ո՛չ գիտեր ինչպես, ո՛չ էլ որևէ ցանկություն ուներ բացի դրանց ծառայելուց։ Բայց դարձ-յալ դրսից եկան ուժեր ու, օգտագործելով մեր տհաս գեղո-ների վրիպումները, գահի բազմեցրին իրենց դրածոյին։ Շատերին թվում է, թե ՍՍ-ին համոզել են անարյուն թողնել պաշտոնն ու հրաժարական տալ։ Չկա նման բան։ ՍՍ-ին ահաբեկել են։ Դրսի բանկերում պահ տված իր գումարները չկորցնելու համար ՍՍ-ն համաձայնվեց փոխել սահմանադրությունը, նախագահ նշանակել դրսի ուժերի խամաճիկին, իսկ արդեն այս տարվա ապրիլյան անկար-գությունների ընթացքում, որը հենց դրսի ուժերն էլ սար-քել էին, աթոռը փոխանցել դրսի մեկ այլ խամաճիկի։ Համազգային ցնծության մեջ ոչ ոք չնկատեց, որ լայն բացվեցին դռները այլասերվեածության ու լիբերալիզմի ամար։ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը պատահականու-թյուն չէր։ Մարդիկ այնքան են բթացած, որ չեն հարցը-նում, թե մեր երկիրն ի՞նչ կապ ունի ֆրանկոֆոնիայի հետ։ Ասենք՝ ուղեղները չի աշխատում որ գոնե փորձեն հասկանալ, թե ինչ է նշանակում ֆրանկոֆոնիա։
Ով էլ հասկանում է, ամբիոն չունի, որ իր ձայնը լսելի դարձնի։ Շատերը դեռ երկրի փրկությունը տեսնում են դե-մոկրատիայի մեջ։ Ոչ ոք չի նկատում, որ աշխարհի ամե-նակայուն ու հզոր երկրները միշտ միապետություններն են եղել։ Հին Հունաստանը թուլացավ հենց դեմոկրատիայի պատճառով։ Մակեդոնացիք հանգիստ գրավեցին բոլոր Հիհ Հունական քաղաքները, որովհետև իրենց մոտ դեռ պահպանում էին միապետությունը։
Բայց կարծես զուր եմ բան բացատրում։ Պարզապես ցավում եմ, որ մի հիսուն տարի հետո, երբ շատերը սկսեն հասկանալ դեմոկրատիայի կործանարար բնույթն ու փոր-ձեն որևէ բան ձեռնարկել, միապետությունը վերականգնե-լու համար, արդեն շատ ուշ կլինի՝ երկիր գուցե արդեն չլինի։ Փողոցները լեփ լեցուն են օտարազգիներով։ Ուր նայում ես՝ հնդիկներ են չորս-չորս թրև գալիս։ Ոչ մեկը չի հարցնում, թե սրանց ո՞վ է բերել մեր երկիր, ի՞նչ են անում մեր քաղաքում։ Չէ, իզուր եմ բան ասում....
©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 11 Հոկտեմբեր 2018 թ.

No comments:

Post a Comment