Thursday, November 8, 2018

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ

Մեր ազգի օտարամոլության պատճառը միայն սեփական ուսմունքի բացակայությունը չէ։ Մեր օտարամոլության պատճառը ազգովի պատասխանատվությունից խուսափելու մղումն է՝ «Թող մեր գլխին տիրի օտարը, միայն թե մենք որևէ պատասխանատվություն չստանձնենք սեփական երկ-րի համար»։ Սա է պատճառը, որ շատ ենք սիրում օտարի իշխանությունն ու մեծ սիրով ընդունում ենք այն, անգամ՝ հրավիրում, խնդրում, աղաչում։ Նույն պատճառով մեծ սի-րով արտագաղթում ենք օտար երկրներ ու ապրում այն-տեղ, անվերապահորեն ենթարկվելով օտարին, քանի որ այդ դեպքում ողջ պատասխանատվությունը օտար երկրի իշխանությունների ու ժողովրդի ուսերին են, ոչ՝ մեր։

Սեփական երկրի հանդեպ մեր պատասխանատվությունից խուսափելը շատ կապ չունի մեր երկրում օտարի դարա-վոր իշխանության հետ։ Շատ ուրիշ ազգեր օտարի իշխա-նությունը թոթափելուց հետո սեփական երկրի հանդեպ պատասխանատվություն են ստանձնում ու սկսում երկիր կառուցել, ինչպես օրինակ հնդիկները, չինացիները, ար-աբներն ու գաղութատիրությունը թոթափած այլ ժողո-վուրդներ։ Նույնիսկ երբևէ պետականություն չունեցած ժողովուրդներ ձգտում են պետություն ունենալ ու լծվել սե-փական երկրի կառուցման գործին։ Օրինակ՝ քրդերը։

Բայց ինչո՞ւ մենք նույնը չենք անում՝ չենք ձգտում սե-փական երկիրը կառուցելու պատասխանատվություն ստանձնել, այլ ձգտում ենք միայն դեսից դենից բան փախցնել ու տուն տանել, թքած թե ինչ կլինի երկրի վիճակը։ Գուցե, որովհետև մենք ուրիշների պես «միա-միտ» չե՞նք։ Ինչո՞ւ առաջինը պատասխանատվություն վերցնել։ Թող առաջինն ուրիշը վերցնի։ Հետո՝ ուրիշները, բայց ոչ՝ ինքներս։ Մենք հո ուրիշների ծառան չե՞նք։ Մեր տան դռնից դուրս ինչ ուզում է՝ լինի։ Մե՞զ ինչ... Ու այսպես ապրում ենք մեկս մեկից խորամանկ ու միմյանց թշնամի։ Բայց ինչո՞ւ։ Որովհետև մենք ազգովի անսահման գոռոզ ենք։ Գոռոզությունը թույլ չի տալիս սեփական շահից բացի ուրիշ որևէ բանի համար մտահոգվել ու որևէ բան անել։ Գոռոզությունն է պատճառը, որ թույլ չի տալիս «միամիտ» երևալ։ Գոռոզությունն է պատճառը, որ մեզա-նում ազգանվեր մարդկանց հանդեպ բացակայում է հար-գանքը։ Ազգանվեր մարդիկ «միամիտ» են՝ անխելք, հետե-վաբար արժանի չեն հարգանքի։

Միայն զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս է որ դեռ չենք վերացել։ Չնայած ֆիզիկական գոյությունն ու կարծես  հայերեն բարբաջելը դեռ ոչինչ չի նշանակում։ Որպես հայ համարյա վերացած ազգ ենք։ Սեփական շահով առաջ-նորդվում են միայն կենդանիները։ Կենդանական մակար-դակի հասած մարդը ազգություն չունի։ Հետևաբար, միայն սեփական շահով մտահոգված ազգը ազգ չի ու չի կարող հպարտանալ, թե գոյություն ունի։ Մենք վաղուց ենք վե-րացել։ Այն ժամանակ երբ սկսեցինք չգնահատել մեր ազգի մտավորականներին՝ Թումանյանին ու Անդրանիկի պես ազգանվեր ու անձնազոհ հերոսներին, ապա դադա-րեցինք ազգ լինել։ Ու քանի դեռ մեր միտքը անձնական շահն է, փողն ու խրախճանքը, նաև սեռաքաղցը բավա-րարելու մոլուցքը, ապա դեռ երկար ժամանակ ո՛չ ազգ կդառնանք, ո՛չ էլ կարող ենք հպարտանալ, թե դեռ չենք վերացել։ Որպես ազգ մենք վաղուց ենք վերացել։ ՀՀ քաղաքացի լինելն ու հայերեն խոսելը բացարձակապես ոչինչ չի նշանակում։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 08 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment