Tuesday, November 13, 2018

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Սերը հոգեհարազատ կապն է, որը երևում է դիմացինի հանդեպ ուշադրության, հոգատարության, հատկապես նրա հանդեպ նվիրվածության մեջ։ Եթե սիրում ենք որևէ մե-կին, ապա երբեք նրան անուշադրության չենք մատնի, ամեն ինչ կանենք հետևելու նրա առողջությանը, բարձր պահելու նրա տրամադրությունը, փայփայելու նրա արժա-նապատվությունը, հեռու պահելու նրան կյանքի համար վտանգավոր իրավիճակներից, չենք դավաճանի նրան, չենք խաբի, չենք ապակողմնորոշի նրան ու ոչինչ չենք թաքցնի նրանից, կվերաբերվենք խնամքով, մաքուր ու կոկիկ կպահենք նրա շրջապատը և այլն։
Վերը ասվածը ճիշտ է նաև հայրենիքի հանդեպ սիրո մա-սին։ Եթե սիրում ենք մեր հայրենիքը, ապա կանենք այն ամենը, ինչ կանեինք մեզ հոգեհարազատ էակի համար։ Չէ՞ որ հայրենիքը հոգեհարազատ մարդկանց բազմութ-յունն է։ Ու եթե սիրում ենք նրան՝ մեզ հոգեհարազատ մարդկանց բազմությանը, ապա ուշադիր կլինենք, հոգա-տար, հարգանքով, չենք վիրավորի ոչ մեկի արժանապատ-վությունը, չենք գողանա, չենք կողոպտի, չենք խաբի, չենք դավաճանի, կվերաբերվենք խնամքով, մաքուր ու կոկիկ կպահենք բոլորին հավասարապես պատկանող տարածքը և այլն։
Երկրի հանդեպ սերը կամ այդ սիրո բացակայությունը օտարերկրացիք առաջին հերթին նկատում են բնակիչների պահվածքից, քաղաքների ու գյուղերի ճարտարապետութ-յունից, փողոցների ու հասարակական վայրերի մաքրութ-յունից կամ աղտոտվածությունից։ Եթե բնակիչները սիրում են իրենց երկիրը, ապա բնականաբար մաքուր ու կոկիկ կպահեն այն, խնամված ու գեղեցիկ։ Ճարտարապետութ-յունն ու ճանապարհների որակը հսկայական նշանակութ-յուն ունեն։ Սիրով ու նվիրումով նախագծված շինություն-ները, հարմարավետ փողոցներն ու այգիները վկայում են բնակիչների կողմից միմյանց ու երկրի հանդեպ ուշադրու-թյան ու սիրո մասին։
Եթե մարդիկ իրենց կացարանները կառուցում են ձեռքի տակ եղած նյութերով ու առանց որևէ հիմնավոր նախա-գծի, անփույթ կամ՝ ոնց պատահի, ապա դա անում են քոչվորի հոգեբանությամբ՝ իրենց երկրի հանդեպ հիմնա-վոր կապվածություն չունենալով։ Կամ եթե շինությունները նախագծվում ու կառուցվում են հարմարավետության, հա-մաչափության ու գեղեցկության մասին չմտահոգվով, ապա դա վկայում է երկրի հանդեպ ուշադրության ու սիրո բա-ցակայության և ընդհանրապես բնակիչների անճաշակութ-յան, եսասրության ու տգիտության մասին։ Երբ շինութ-յունները կառուցվում են միմյանց գերազանցելու, հատկա-պես ճնշելու, կողքի շինության առկայությունը հաշվի չառ-նելու, նրան դիտավիորյալ կերպով ստվերելու, հարևանի տեսադաշտը փակելու կամ նրանից սեփական տարածքը ամեն կերպ, մանավանդ տգեղ պարիսպով մեկուսացնելու մղումով, ապա դա վկայում է միմյանց հանդեպ թշնաման-քի ու գոռոզության մասին։ Իսկ երբ հասարակական՝ բո-լորին հավասարապես պատկանող տարածքները, կորած են աղբի ու կեղտի մեջ, այն ժամանակ երբ սեփական տարածքը կամ դռան շուրջը լպստած կոկիկ են, ապա դա վկայում է բնակիչների կողմից միմյանց հանդեպ թշնա-մանքի ու արհամարհանքի մասին։ Բոլորին հավասարա-պես պատկանող շրջակա միջավայրն աղտոտելը ապտակ է բոլորին միաժամանակ։ Իսկ հասարակական վայրում անշնորհք պահվածքը, բարձրաձայն խոսելն ու հատկապես հրհռալը, հայհոյելը, թքելն ու խնչելը ոչ միայն տգիտութ-յուն են ու թշնամանք բոլորի հանդեպ, այլ առաջին հեր-թին սրիկայություն։
Բայց ինչո՞ւ են մարդիկ, շրջակա միջավայրը աղտոտեով, շարունակական ապտակ հասցնում բոլորին։ Առաջին բա-ցատրությունն այն է, որ զայրացած են բոլորի վրա։ Զայ-րացած են ու թշնամացած, որն էլ իր օբյեկտիվ նաև սուբ-յեկտիվ պատճառներն ունի։ Օբյեկտիվ, որովհետև մարդն իր շրջապատից հարգալից ու բարյացկամ մոտեցում չի ստանում։ Սուբյեկտիվ, որովհետև մարդն ինքը հարգանք ու հբարյացկամ մոտեցում չի ցուցաբերում իր ազգակից-ների հանդեպ։ Անփույթ, անճաշակ, մեկը մյուսին ճնշող շինությունների, հատկապես բնակելի տների առկայութ-յունը, ոճերի միմյանց հակամարտ խայտաբղետությունը, միջավայրի աղտոտվածությունը, հասարակական տարած-քի հանդեպ անտարբերությունն ու հաճախ թշնամանքը վկայում են այն մասին, որ մենք ատում ենք իրար ու մեր երկիրը։
Հայրենիքի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ հայրենիքը հոգեհարազատ մարդկանց բազմությունն է։ Մեզանում չկա հոգեհարազատություն։ Մենք ընդհանրա-պես միմյանց հակամարտ, միմյանց թշնամի ժողովուրդ ենք դարձել։ Միայն մի բուռ ազգանվեր հերոսների ջան-քերով է, որ դեռ գոյատևում ենք ու կանք։
©Դավիթ Միրզոյան. 13 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment