Thursday, November 15, 2018

ՈՒՍՄՈՒՆՔ-ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


ՈՒՍՄՈՒՆՔՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մեր սահմանադրությունը փոխ է առնված արևմուտքից։ Ընթացիկ քաղաքական գզվռտոցները վերջապես ապացու-ցեցին, որ այն մեր ազգի համար դեռ մնում է անհաս-կանալի ու անընդունելի մի փաստաթուղթ։ Ազգը չի կա-րող առաջնորդվել այն օրենքով, որը չի հասկանում ու չի ընդունում։ Ազգի հիմնական օրենքը պետք է բխի ազգի գենետիկ կոդից, նրա ազգային ուսմունքից։

Մեր ներկա սահմանադրությունը գրել են մարդիկ, ովքեր բացարձակապես հաշվի չեն առել մեր ազգի գենետիկ կո-դը և այդ գենետիկ կոդից բխող ուսմունքը։ Մեր պետութ-յան հիմքում ընդհանրապես ազգային ոչինչ չկա։ Մենք չունենք մեր ազգային ուսմունքը։ Մեզ դեռ երեսուն տարի առաջ պարտադրվել է օտարի ուսմունքը՝ դեմոկրատական կառավարումը կապիտալիստական տնտեսավարման հետ միասին։

Կապիտալիստական տնտեսավարման վնասակարության մասին շատ է ասվել. այն շատ վաղուց է պարզ խելամիտ ու հասուն հոգիներին։ Միմյանց մրցակցության մղող տըն-տեսավարումը միայն արնաքամ է անում ու հյուծում մարդ-կանց, թշնամացնում նրանց, միաժամանակ կաթվածահար անելով տնտեսությունը, անփութություն է ձևավորում շըր-ջակա միջավայրի և ընդհանրապես բնության հանդեպ, այս ամենով դեմ գնալով Արարչական օրենքների երեք հիմնարար սկզբունքներին՝
1. Սիրիր՝ խնամիր, ինքդ քեզ։
2. Սիրիր՝ խնամիր, մերձավորիդ ինչպես ինքդ քեզ։
3. Սիրիր՝ խնամիր, մայր բնությունը։

Դեմոկրատական կառավարման վնասակարության մասին ևս շատ է գրվել։ Այն վտանգավոր է առաջին հերթին նը-րանով, որ դեմոկրատիային ներհատուկ ժամանակավոր կառավարիչների համակարգը ծնում է կոռուպցիա, քանի որ ցանկացած ժամանակավոր կառավարիչ ձգտում ունի կողոպտել ու կուտակել որքան հնարավոր է շատ, իր և իր սերունդների հետագա բարեկեցիկ կյանքն ապահովելու համար։ Դեմոկրատիան վտանգավոր է նաև այն պարզ պատճառով, որ մեծամասնության կարծիքը չի կարող իմաստուն լինել, քանի որ իմաստուն մարդիկ, որպես կա-նոն, միայն փոքրամասնությունն են եղել, եթե չասենք եզակի։ Տգետ մեծամասնությունը կարող է առաջնորդվել միայն անձնական կամ խմբակային շահով։

Դեմոկրատիան վտանգավոր է հատկապես նրանով, որ ընտրություններին հիմնականում մասնակցում են տգետ մեծամասնության կուսակցականացված զանգվածները, ավելի ճիշտ՝ խմբակային շահեր հետապնդող սրիկաների և նրանց սատարողների ոհմակները, նավ իհարկե երկրի հանդեպ իրենց պատասխանատվությունը քաղաքական գործիչների վրա դնելու մղումով բթացած տարրերն ու եր-բեմն էլ մոլորյալ անկապների որոշ զանվածներ, որոնք հույս ունեն թե շահամոլ ոհմակները երկրի համար որևէ լավ բան են անելու։ Չմոռանանք նաև ընտրակաշառք վերցրածների հանցավոր զանգվածներին, որոնք ընտրա-տարածք են հաճախում ազնվաբար եզրափակելու առև-տուրը։

Բոլոր դեմոկրատական համարվող երկրներում որպես կա-նոն, միայն փոքրամասնությունն
է մասնակցում ընտրութ-յուններին և  «ընտրում» երկրի կառավարիչներ։ Հետևա-բար, երկրի համար կարևորագույն հարցերը լուծում է «ընտրյալ» փոքրամասնությունը։ Իսկ եթե հաշվի առնենք, թե ընդհանրապես ովքե՞ր են ուղղորդում այդ փոքրամաս-նությանն ու ի՞նչ մեթոդներով ու միջոցներով, ապա ամեն ինչ պարզ կդառնա։

Դեմոկրատական հեղափոխությունների փորձը ցույց է տը-վել, որ փողատեր բուրժուազիան իշխանության հասնելու համար կամ անձամբ, կամ իր դրածոների միջոցով, միշտ ուղղորդել է բնակչության միտքն ու նրանց «ամենաակ-տիվ», եթե չասենք շահամոլ, հանցամիտ ու մոլորյալ հատվածին։

Դեմոկրատական կառավարման համակարգին դեմ է եղել Սոկրատեսը դեռ երկու հազար գինգ հարյուր տարի առաջ։ Ներկայումս, ունենալով պատմական փաստեր ու ակնառու ապացույցներ, մենք այնուամենայնիվ ավելի քիչ ենք հաս-կանում դեմոկրատիայի վտանգավորության մասին, քան հին աշխարհի մարդիկ։ Ճիշտ են ասում, որ մարկանց պատմությունն ավելի շատ դեգրադացիայի՝ հետաճի, պատմություն է։ Չնայած հսկայածավալ գրականությանն ու մատչելիությանը, մարդիկ ավելի անտեղյակ են, քան կարելի էր ակնկալել. դեմոկրտական կառավարումը դեռ համարում են մարդկության բարձրագույն նվաճում, առանց նկատելու, որ նույնիսկ ժամանակակից թագավորություն-ներն ամենակայուն, երջանիկ ու ծաղկուն երկրներն են։

Նահապետական կառավարումն ամենաճիշտ կառավարման համակարգն է։ Ինչպես անհնար է պատկերացնել ընտա-նիքն առանց հոր, կամ գերդաստանն առանց նահապետի, այնպես էլ անհնար է պատկերացնել ազգն առանց գերա-գույն նահապետի՝ ազգի արքայի։ Ինչպես ընտանիքի հայ-րըն է ընտանիքի գլուխը՝ նրա ուսուցիչն ու դատավորը, կամ գերդաստանի նահապետը՝ գերդաստանի ուսուցիչն ու դատավորը, այնպես էլ ազգի արքան է ազգի գերագույն ուսուցիչն ու դատավորը։ Ինչպես սրբապղծություն կարող է համարվել ընտանիքի հոր կամ գերդաստանի նահապե-տի ժամանակավոր պաշտոնակատարների գոյությունը, այնպես էլ սրբապղծություն է ազգի առաջնորդի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատարների կամ մանավանդ միաժամանակ մի քանի առաջնորդի իրողությունը։

Ազգը ունի իր ուսմունքն ու այդ ուսմունքն իր մեջ կրող ու սերմանող դաս՝ մտավորականություն, կամ, այլ կերպ ասած՝ արիստոկրատիա։ Եթե չկա ուսմունք և արիստո-կրատիա՝ մտավորականություն, ապա չկա ազգ։ Եթե նույ-նիսկ կա ուսմունք, նաև՝ այդ ուսմունքն իր մեջ կրող ու այն սերմանող դաս՝ մտավորականություն՝ արիստոկրա-տիա, բայց մարդիկ չեն ճանաչում ու չեն ընդունում իրենց ազգային ուսմունքը, ապա դարձյալ չկա ազգ։ Կա միայն շահամոլ, իր կյանքը բարելավելու խոստումներ տվողի հե-տևից գնացող խառնամբոխ։

Ազգը ազգ է միայն իր ուսմունքով ու այդ ուսմունքը կռող, այն իր մեջ կրող ու սերմանող մտավորականությամբ իր գերագույն գաղափարակրի հետ միասին, որը հենց ազգի առաջնորդն է՝ նրա ուսուցիչն ու դատավորը, օրենսդիրն ու կառավարիչը։ Մեր ազգային ուսմունքին, հետևաբար, ներհատուկ է միապետական կառավարումը։ Մեր ազգային ուսմունքին անհարիր է կապիտալիստական՝ մցակցային, տնտեսավարումը քանի որ, ինչպես ներկայացվեց սկըզ-բում, այն դեմ է մեր Արարչական ուսմունքի երեք հիմնա-րար դրույթներին։ Մեր ազգային ուսմունքին հետևաբար ներհատուկ է ազգայնացված տնտեսավարումը։ Մեր ազ-գային ուսմունքից բխում է նահապետական՝ միապետա-կան, կառավարում և ազգայնացված տնտեսավարում։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 24 Հոկտեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment