Saturday, November 10, 2018

ԸՆՏԱՆԻՔ

ԸՆՏԱՆԻՔ

Ավանդական պատկերացմամբ ընտանիք է ամարվում տը-ղամարդու և կնոջ միությունը, որոնք ունեն մեկ կամ մի քանի երեխա ու հոգ են տանում իրենց երեխաների մա-սին։

Նկատենք սակայն, որ սերնդատվության համար զուգա-վորվելը բնորոշ է ողջ կենդանական աշխարհին։ Ամեն կենդանի օրգանիզմ սեփական տեսակի շարունակելիութ-յունն ապահովելու գենետիկ մղում ունի։ Հետևաբար, ամեն ինչ անում է զուգավորվելու և իր տեսակի շարունակությու-նըն ապահովելու համար։ Մարդն, իհարկե, նույնպես իր տեսակի շարունակելիությունն ապահովելու գենետիկ մը-ղում ունի։ Սակայն մարդու մղումը բնազդային լինելուց բացի նաև գիտակցական է։ Մարդը գիտակցաբար հոգե-հարազատ զուգընկեր է փնտրում, զուգավորվելու, իր, նաև իր զուգընկերոջ, տեսակը շարունակելու, ավելի կատարյալ սերունդ ունենալու, իր սերնդին կրթելու, դաստիարակելու, նրան ավելի բարձր աստիճանի բարձրացնելու և ի վերջո իր սերնդի հաջողություններով ուրախանալու համար։

Մարդը նաև մղում ունի ամուսնացնել իր սերունդներին, տեսնել նրանց սերունդների ծնունդը, առաջընթացն ու զմայլվել նրանց հաջողություններով և այլն։

Հայ ավանդական ընտանիքն իր էությամբ շատ ավելի՛ն է։ Եթե ըստ ընդունված չափորոշիչների ավանդական ընտա-նիքը տղամարդու և կնոջ միությունն է բնականոն հարա-բերություններ ու սերունդ ունենալու, նրանց կրթելու հա-մար և այլն, ապա հայ ավանդական ընտանիքը ՀԱՅՐ էու-թյան և ՄԱՅՐ էության ոգեղեն միությունն է, որի նպա-տակը ոչ միայն բնականոն հարաբերություններ ու սե-րունդ ունենալն է, այլ նաև այդ սերնդին ամենաբարձր ու առաքինի արժեքներով կրթելն ու դաստիարակելը։ Հայ ավանդական ընտանիքում հայրն է ընտանիքի գլուխը՝ նը-րա մտավոր ու հոգևոր առաջնորդը, ուսուցիչն ու դատա-վորը։ Արարչից արժեհամակարգային գիտելիքներ ստանա-լով, ընտանիքի հայրը նախ կրթում է ընտանիքի մորը, հետո նաև՝ իր արու զավակներին։ Ընտանիքի մայրը, իր ամուսնուց արժեհամակարգային գիտելիքներ ստանալով, սատարում է նրան ու կրթում նրա հատկապես իգական սեռի զավակներին։

Հայ ավանդական ընտանիքը կարելի է պատկերել բուրգի տեսքով, որի ամենաբարձր գագաթում ընտանիքի հայրն է, բուգի կենտրոնում ընտանիքի մայրը, իսկ ստորին գա-գաթներում նրանց երեխաները։ Հայ ավանդական ընտա-նիքում հայրը պատասխանատու է ընտանիքի բոլոր ան-դամների կրթության, նրանց վարքի ու գործունեության հետևանքների համար։ Հայրն է որոշում ընտանիքի գոր-ծունեության բնույթն ու ոլորտը, կազմակերպում և ուղղոր-դում ընտանիքի բոլոր անդամներին։

Հայ ավանդական ընտանիքի մայրը ընտանիքի հորից մը-տավոր ու հատկապես հոգևոր գիտելիքներ ստանալու, ըստ այդ գիտելիքների գործելու, առաջին հերթին ընտա-նիքի հորը նրա բոլոր ձեռնարկումներում անտրտունջ սա-տարելու առաքելություն ունի։ Մայրը ընտանիքի բոլոր անդամներին միմյանց կապելու և այդպիսով ընտանիքն ամուր պահելու առաքելություն ունի։ Առանց մոր ընտանի-քաստեղծ գործունեության ընտանիքը նման է թեկուզև միմյանց ազգակից անհատների, սակայն, իրարից անկախ համատեղ գոյակցության։

Հայ ավանադական ընտանիքում սերունդներն անվերապա-հորեն ենթարկվում են ընտանիքի հոր հեղինակությանն ու վայելում ընտանիքի մոր անսահման սերն ու հոգատարու-թյունը։ Միայն հոր իմաստնությամբ և մոր անսահման սի-րով պարուրված սերունդները կարող են իսկապես երջա-նիկ լինել և երջանիկ սերունդներ ունենալ։

Երջանկությունն է մարդու բնական վիճակն ու ձգտումը։ Միայն հայ ավանդական ընտանիքը կարող է երջանկութ-յուն ու բարօրություն ապահովել իր սերունդների համար և միաժամանակ իր օրինակով երջանկության աղբյուր հան-դիսանալ իր բոլոր ազգակիցների, հարևան ազգերի ու ողջ աշխարտհի ժողովուրդների համար։

©Դավիթ Միրզոյան. 10 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment