Sunday, November 4, 2018

ԳԱՎԱՌԱՄԻՏ ԱԶԳ

ԳԱՎԱՌԱՄԻՏ ԱԶԳ

Գավառամիտ ազգ ենք մեր մտածելակերպով, արվեստով ու նիստ ու կացով։ Աշխարհի մյուս ժողովուրդները պահ-պանել են իրենց բարձր արվեստը, իսկ մենք չենք էլ ձըգ-տում բարձր արվեստի։ Բարձր արվեստը անհասանելի է մեր ուղեղին։ Մենք կամ մոդեռնիզմ ու պոստմոդեռնիզմ ենք կապկում, կամ ստորակարգ հարևանների բայաթին, կլկլոցն ու կլանչոցը։ Չենք էլ ուրախանում, որ Ազնավուրի պես պոետ ու երգահան ունենք։ Նրա ստեղծած արվես-տին նայելու և նրա նվաճած բարձունքներին գոնե մի փոքր մոտենալու փոխարեն նրա ձեռքերին ենք նայում՝ թե ի՞նչ կտա որ ուտենք։

Ինչևէ... այս ամենը գուցե նրանից է, որ մեզանում պահպանվել է միայն գեղջկական արվեստը՝ հիմնականում երգն ու պարը, նաև՝ մի փոքր գորգն ու կարպետը։ Մե-զանում ոչինչ չի պահպանվել, այսպես կոչված, պալատա-կան արվեստից։ Մենք ներկայոպւմս ոչինչ չգիտենք մեր արքաների պալատներում հնչող երաժշտության, երգի ու պարի մասին, ոչինչ չգիտենք արքայական կերպարվեստի մասին, բացարձակապես ոչինչ չգիտենք հատկապես գրա-կանության մասին։ Ամեն ինչ ոչնչացրել են 301-ին։

Շումերների, եգիպտացիների, հին հույների, հռոմեացինե-րի, եվրոպացիների և մյուս բոլոր ազգերի մոտ պահպան-վել է նրանց պալատական արվեստը՝ այն արվեստը, որը արքաներն են պատվիրել պալատական նկարիչներին, քանդակագործներին, երգահաններին ու պոետներին, կամ այն արվեստը, որը ստեղծել են տաճարների սպասա-վորները՝ բարձրաստիճան իմաստուն մարդիկ։ Դժբախտա-բար, մեր արքայական՝ բարձրաստիճան, արվեստից ոչինչ չի պահպանվել՝ ո՛չ գրականություն, ո՛չ կերպարվեստ, ո՛չ երաժշտություն, ո՛չ էլ ճարտարապետություն։ Ներկայիս ամեն ինչ փոխ ենք առել դրսից, հիմնականում արևմուտ-քից, հատկապես նրանց մոդեռն անկապությունները։

Մեզանում հիմա ամեն նորելուկ լածիրակ կարող է զբաղ-վել կերպարվեստով ու գրականությամբ, երաժշտությամբ ու հատկապես կինոյով։ Ներկ ու վրձին, թուղթ ու գրիչ, նվագելու գործիք-մործիք, հատկապես նկարահանման տե-սախցիկ բոլորն ունեն կամ կարող են ձեռք բերել, եթե կամենան։ Ձեռք են բերում ու սկսում «արվեստ» արտա-դրել։ Մեկը մեկից առաջ անցնելով, արտադրում են ու լցոնում եթերը, տեղ չթողնելով իսկական արվեստի հա-մար։ Անտաղանդներն, առանց կանգ առնելու, արտադրում են իրենց տհասությունները, իսկ ավելի անտաղանդ ու տհաս արարածների հսկա զանգվածները սպառում են դը-րանք, հրճվում ու էլի ուզում։ Տհասությունների հեղինակ-ներն ավելի են գոտեպնդվում ու նորանոր անտաղանդութ-յուններ արտադրում։ Խելակորույս շրջապտույտն ավելի մեծ թափ է առնում ու, իսկական արվեստագետին դուրս մղելով, դառնում համազգային մշակույթ, իրականում՝ աղետ։ Իսկ երբ հայտնվում են Ազնավուրի պես ազնվար-յուն արվեստագետներ ու ճանապարհ են ցույց տալիս մեզ, մենք ազգովի երես ենք թեքում ու անուշադրության մատ-նում։ Չենք էլ փորձում գոնե մի փոքր սովորել նրանցից։ Միայն ճզմում ենք ու ոչնչացնում, եթե կարողանում ենք, իսկ եթե ոչ, ապա լռության ենք մատնում կամ մերժում, պատճառաբանելով, թե օտարության մեջ ստեղծագործողը, «հայրենի հողից կտրված» չի կարող հայ լինել ու հայկա-կան արվեստ ստեղծել. հետևաբար, մենք նրանց ընդօրի-նակելու կամ նրանցից սովորելու ոչինչ չունենք։

Բայց այս ամենն անում ենք ոչ միայն որովհետև գավա-ռամիտ ենք ու չենք հասկանում իսկական արվեստագետի ստեղծածի արժեքը, այլ որովհետև անտաղանդ ենք ու անկարող ընդօրինակել կամ սովորել նրանից ու գուցե առաջ տանել, զարգացնել նրա նվաճումները, նաև որով-հետև գոռոզ ենք, տգետ ու չարամիտ։

Արվեստը
չի կարելի թողնել ինքնահոսի՝ անտաղանդների լայն զանգվածների քմահաճույքին՝ որ ամեն պատահական անտաղանդ աղբ արտադրի ու լցոնի եթերը։ Հնում արքա-ներն իրենց հովանու տակ էին վերցնում միայն ամենա-տաղանդավոր արվեստագետին ու այդպիսով կյանքի իրա-վունք տալիս միայն ամենաբարձրակարգ արվեստի գործե-րին։ Բարձրակարգ արվեստը կրթել ու հղկել է մյուս բոլո-րի ճաշակն ու էությունը։

Ներկայիս կերպարվեստի, երգ ու երաժշտության, գիր ու գրականության, հատկապես պոեզիայի աղբանոցում ապ-րելով, միայն անճաշակ ու անկիրթ աղբ կարելի է դառնալ։ Ազգովի ոչնչով չենք տարբերվում աղբակույտից։

Ապագա Հայաստանի թագավորությունում Համայն Հայոց Արքան է որոշելու ցանկացած արվեստի գործի կյանքի իրավունքը։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 6 Հոկտեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment