Tuesday, November 13, 2018

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՔԵՐ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՔԵՐ/ՎԵՐԱԾՆՆԴԻ ԾՐԱԳԻՐ

Մտավորականը գրողն ու արվեստագետը չեն, կամ գիտ-նականն ու բժիշկը։ Մտավորականը ազգի ճակատագրով մտահոգված հասուն անհատն է անկախ տարիքից ու մաս-նագիտությունից։ Մեր երկրում մտավորական խավն ան-տեսված ու արհամարհված է։ Իրականում հենց մտավորա-կան խավը պիտի կառավարեր երկիրը, ոչ թե կուսակցու-թյունները։ Որպես ազգի մտավորական, ով խորապես մը-տահոգված է ազգի ճակատագրով, պարտքս եմ համարում կիսվել որոշ նկատառումներով ու առաջարկներով։ Քանի որ անհնար է երջանիկ ու բարեկեցիկ երկիր կառուցել անարդարության հենքի վրա, ապա արդարության վերա-կանգնումը կենսական նշանակություն ունի։

Դիմում եմ բոլոր հայ մտավորականներին՝ ազգի ճակատագրով մտահոգված մարդկանց, անկախ տարիքից ու մասնագիտությունից՝ միաբանվել ՎԵՐԱԾՆՆԴԻ ծրա-գրի շուրջն ու՝
1.
Տարածել Արարչական միապետության գաղափարը։
2.
Միապետության գաղափարով տոգորել բոլորին։
3.
Միահամուռ ոտքի կանգնել իշխանափոխության։
4.
Երկրում հաստատել Արարչկան միապետություն։
5.
Կյանքի կոչել ստորև շարադրված քայլերը։

Ահավասիկ ազգի առաջնորդի՝ Համայն Հայոց Արքայի, առաջին հրամանները՝
1. Փակել սահմանները։ Ներս չթողնել ոչ մի օտարերկրա-ցու։ Դուրս չթողնել ոչ մի նախկին ու ներկա պաշտոյայի, օլիգարխի ու պոտենցիալ հանցագործի։ Արգելափակել երկրից որևէ կապիտալի արտահոսք։ Արգելափակել դեպի երկիր օտարերկրյա կազմակերպություններից դրամական որևէ ներհոսք։
2. Ցրել ազգային ժողովն ու երկրում հայտարարել միապե-տություն Համայն Հայոց Արքայի գլխավորությամբ։ Ընդու-նել Արքայի կազմած ազգային Սահմանադրությունը։
3. Քրեական գործ հարուցել, ձերբակալել, հետաքննութ-յուն սկսել ու դատել ներկայիս Հանրապետության բոլոր նախագահներին, վարչապետերին, նրանց բոլոր թիմակից-ներին, կուսակիցներին, իրենց ազգ ու տակի հետ միասին և նրանց կառավարման շրջանում պաշտոններ զբաղեցրած անձանց, Հանրապետության ողջ շրջանում հանցագործութ-յունների և ապօրինությունների համար, հատկապես երկրի արդյունաբերական ողջ պոտենցիալը ոչնչացնելու, քաղա-քական սպանությունների, քաղաքացիների ավանդների կողոպուտի համար և այլն։ Ոճրագործներից առգրավել ողջ կողոպտվածն ու վերադարձնել ազգային գանձարան։
4. Ազգայնացնել արդյունաբերությունը, բանկային համա-կարգը, էներգակիրների ներկրման և արտադրության ձեռ-նարկությունները, բոլոր էլեկտրակայանները։ Վերացնել տոկոսով վարկեր տրամադրելը։ Ազգայնացնել Հանրապե-տության տարածքի ընդերքը, ընդերքի ջրերը, լճերն ու գետերը, ջրամբարներն ու հողերը, մարգագետիններն ու անտառները։ Թույլ չտալ բնության որևէ հատվածի մաս-նավոր սեփականություն։
5.
Արցախն իր ներկա տարածքով վերամիավորել Հայաս-տանի թագավորությանն ու փակել երկար տարիներ ձըգ-ձըգվող բանակցությունների հարցը։ Չեղյալ հայտարարել Նախիջևանի վերաբերյալ օտար երկրների միջև կնքված ապօրինի համաձայնագիրն ու անցնել Նախիջևանի ազա-տագրման գործընթացին։
6. Համաձայնության գալ Աբխազիայի և Վրաստանի հետ ու բացել Վրաստանով ու Աբխազիայով անցնող երկաթ-գիծը։
7. Նախարարությունները կոչել վարչություններ, բացի զինված ուժերի նախարարությունից։ Վարչությունների ղե-կավարներ նշանակել ազգային ազատագրական պայքա-րում իրենց կյանքը վտանգած ազատամարտիկներին ու ազգանվեր մտավորականներին։
8. Վերացնել բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, բացի արտադրական ու առևտրական գործունեության շահույթ-ներից գանձվող հարկից, շահույթի 10%-ի չափով։
9. Կենսաթոշակի չափը դարձնել հավասար բոլոր թոշա-կառուների համար՝ անկախ նրանց աշխատանքային պատ-մության տարիներից ու ստացած աշխատավարձից, քանի որ կենսաթոշակը արժանապատիվ կենսագործունեություն ապահովելու համար է, ոչ թե պարգև երկար տարիների աշխատանքի դիմաց, կամ պատիժ ոչ երկար տարիների աշխատանքի դիմաց։
10. Դատական համակարգում ստեղծել բնակչության տարբեր շերտերից պատահականորեն կանչված ու դատա-րանում դատավճիռ ընդունելու իրավասու միակ մարմինը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտը՝ արդարադատութ-յան միակ երաշխավորը։
11. վերացնել աշխատավարձից գանձվող եկամտահարկը, քանի որ աշխատավարձը եկամուտ չէ, այլ միայն աշխա-տավարձ։
12. Գյուղաբնակներին ազատել բոլոր տեսակի հարկերից, քանի որ սննդամթերքի արտադրությունն է երկրի բարե-կեցության հիմնաքարը։
13. Հսկողություն սահմանել սննդամթերք արտադրող ձեռնարկությունների վրա, ապահովելու համար նրանց կողմից արտադրվող սննդամթերքի անաղարտությունը։
14. Թույլ չտալ երկրի ներսում արտադրված սննդա-մթերքի որևէ արտահանում։
15. Ազգայնացնել բոլոր մասնավոր բժշկական հիմնարկ-ները, և բուժ օգնությունը բոլոր առողջական խնդիրներ ունեցողների համար դարձնել անվճար։
16. Ազգայնացնել ողջ հեռուստատեսությունը, ռադիոն, ու լրատվության բոլոր միջոցները։ Թույլ չտալ կողմնակալ, հատկապես ապակողմնորոշող լրատվություն կամ գովազդ։
17. Վերացնել արտերկրից ներկրվող ապրանքների վրա առկա տուրքերը։
18. Վերացնել մարդու համար անհրաժեշտ անձնական սեփականության հարկը։
19. Քաղաքներում արգելել որևէ նոր շինարարություն։ Կասեցնել կիսակառույցները։ Փոխարենը խրախուսել գյու-ղական վայրերում ճանապարհաշինությունն ու բնակելի տների կառուցումը։
20. Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինել հրա-զենով։ Հետագայում զինել նաև հասուն, նախկինում չը-դատված, զենք կրելու ունակ բոլոր ամուսնացած հայ տղամարդկանց, բացի նախկին իշխանությունների պաշ-տոնյաներից, օլիգարխներից, նրանց ընտանիքի անդամ-ներից, այդ բոլորին սատարողներից և բոլոր նրանց ովքեր այս կամ այն չափով առընչվել են դրանց հետ։
21. Բանտից ազատել բոլոր քաղաքական բանտարկյալ-ներին։
22. Բնակչությանը տալ ազատ կամարտահայտության, ընդհուպ մինչև զինված ապստամբության իրավունք։
23. Կուլակաթափ անել բոլոր օլիգարխներին և ապօրինի հարստացած խավերին։
24. Վարչությունների և բոլոր պաշտոնյաների աշխատա-վարձերը կախման մեջ դնել ժողովրդի բարեկեցության աստիճանից։
25. Կարգ ու կանոն հաստատել բանակում։ Պատժել խա-ղաղ պայմաններում զինվորի մահվան կամ զինվորի հան-դեպ բռնության, անգամ նրա հանդեպ անհարգալից վե-րաբերմունքի համար մեղավոր ցանկացած անձի։
26. Բանտերը վերացնել ու ազատ արձակել բոլոր բան-տարկյալներին, պայմանով որ ցանկացած հանցագործութ-յան կամ զանցանքի դեպքում մահապատժի են ենթարկ-վելու և բռնագրավվելու է նրանց ողջ գույքն ու հարստու-թյունը։
27. Կոռուպցիան երկրից վերացնելու նպատակով մահա-պատիժ սահմանել ցանկացած չարաշահման համար, կու-տակած ողջ հարստության ու սեփականության բռագրա-վումով։
28. Երկրում դեղորայքի ու բժշկական բոլոր պարագաների արտադրությունն ու ներմուծումը դարձնել պետական մե-նաշնորհ։ Արգելել որևէ մասնավոր բժշկական ծառայու-թյուն կամ խորհրդատվություն։
29. Ճանաչել 1915-23 թվականների հայոց ցեղասպանու-թյունն ու դիմել միջազգային ատյաններին գործը հետա-քննելու, ոճրագործներին դատելու և տուժող կողմին հա-մապատասխան փոխհատուցում տրամադրելու, նաև կորց-րած տարածքները, քաղաքներն ու բնակավայրերը իրենց իսկական տերերին վերադարձնելու համար։
30. Հետաքննություն սկսել ու դատապարտել 1920 թվա-կանից սկսած բոլշևիկա-թուրքական միացյալ ոճրագործու-թյունները Մեծ Եղեռնից մազապուրծ հայերի դեմ Անդրկովկասում և դիմել միջազգային ատյաններին գործը քննության առնելու, ոճրագործներին դատելու և տուժող կողմին համապատասխան փոխհատուցում տրամադրելու, նաև կորցրած տարածքները, քաղաքներն ու բնակավայ-րերը իրենց իսկական տերերին վերադարձնելուհամար։
31. Հետաքննություն սկսել ու ճանաչել սովետական տա-րիներին հայ ժողովրդի դեմ կոմունիստական կուսակցութ-յան ու կոմունիստ կառավարիչների հանցավոր գործունե-ությունն ու համատարած կոռուպցիան։ Դատապարտել մե-ղավորներին և դիմել միջազգային ատյաններին գործը քննության առնելու, ոճրագործներին դատելու և տուժող կողմին համապատասխան փոխհատուցում տրամադրելու, նաև կորցրած տարածքները, քաղաքներն ու բնակա-վայրերը իրենց իսկական տերերին վերադարձնելուհամար։
32. Հետաքննություն սկսել, բնացահայտել ու դատել բոլոր հայ կուսակցությունների, կազմակերպությունների անդամ-ներին ու անհատներին, ովքեր այս կամ այն կերպ կապ են ունեցել օտար երկրների, կազմակերպությունների կամ անհատների հետ և, նրանցից գումարներ վերցնելով կա-տարել են նրանց հրամաններն ու դրանով վնաս հասցրել մեր ազգային պետությանն ու ազգային ուսմունքին։
33. Վերացնել բոլոր կրոնական կառույցներն ու երկրում հիմնել ազգային ուսմունքի ուսուցման կենտրոններ։

©Դավիթ Միրզոյան. 12 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment