Thursday, November 15, 2018

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ
«Սեփական երկրում չկան մարգարեներ», նկատել է Քրիս-տոսը։ Նկատել է բայց չի պարզաբանել, թե՝ ինչու։ Նախ նկատենք, որ Նրա ասածը վերաբերում է առաջին հերթին սեփական ընտանիքին, հարազատ-բարեկամներին, հայրե-նի համայնքին ու իհարկե երկրին, բայց ամենաշատը՝ ամենամոտ ընկերներին, ամուսիններին և այլն։
Բանն այն է, որ որքան շատ են մտերմանում մարդիկ՝ մո-տենում իրար, ապա այնքան դժվարանում է մեկի համար ճանաչել ու ընդունել մյուսի գերակայությունը՝ նրա մար-գարեությունը։ Մտերմությունը հավասարեցնում, կամ, այլ կերպ ասած, ջնջում է դիմացինի արժեքը։ Ինչպես առկա է հավասարություն մտերիմ ընկերների միջև, այնպես էլ հավասարության նշան կա մտերիմ՝ սիրահար զույգի միջև։ Օրինակ՝ երբ ընտանիքում եղբայրներից մեկը գերազան-ցում է մյուսներին իր արժանիքներով, ինտելեկտով, իմա-ցությամբ ու իմաստնությամբ, ապա մյուսները, հատկա-պես նրանից տարիքով մեծ ու իրենց դիրքով նրանից բարձր եղբայրները միանգամից հայտնվում են նրան են-թարկվելու պարտավորության տակ։ Քանի որ մարդիկ բը-նական՝ կենդանական, ու անսահման գոռոզ արարածներ են և մյուսին ենթարկվելը, նրա գերակայությունն ընդունե-լը նվաստացնող են համարում, ապա միանգամից ընդդի-մանում են, մերժում, ծաղրելով ցած են բերում ու տրորում իրենց իմաստուն եղբորը, որպեսզի նրան ենթարկվելու՝ նրա խրատներն ու պատգամներն ընդունելու և կատարելու պարտավորություն չունենան։ Փաստորեն մարդու գոռոզու-թյունն է, որ թույլ չի տալիս ընդունել դիրքով իրեն հա-վասար կամ մանավանդ իրենից ցածր մեկի գերակայութ-յունը, նույնիսկ եթե օտարներն ընդունում են նրա մար-գարեությունը։ Ցավոք միայն վախը, ֆիզիկական բիրտ ուժը կամ այդ ուժի կիրառման վտանգը կարող է ստիպել գոռոզ մարդուն ընդունել դիմացինի ինտելեկտուալ գերա-կայությունը։ Միայն աստվածամարդիկ կարող են ըստ ար-ժանվույն գնահատել դիմացինի արժանիքներն ու ընդունել նրա գերակայությունը անկախ մտերմության աստիճանի։
Քրիատոսն այսքանը չէր կարող բացատրել իր հայրենա-կիցներին, նույնիսկ՝ իր ընտանիքի անդամներին։ Ասողին լսող է պետք՝ հասկացող ու գնահատող։ Անհասկացողնե-րի առաջ մարգարիտներ չեն փռում։
©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 15 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment