Friday, November 9, 2018

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Լավ վարժեցված առնետների ուղեղների տարբեր հատ-վածներ հեռացնելով, գիտնականները պարզել են, որ նը-րանց հիշողությունն ու ձեռք բերած հմտությունները չեն վերացել, վատացել է միայն հենաշարժողական ֆունկցի-ան, այն էլ՝ ոչ շատ նկատելի։
Մարդկանց վրա, իհարկե, նման փորձեր չեն արվել։ Բայց կարելի է վստահորեն ենթադրել, որ նույնը վերաբերում է մարդկանց։ Ավտովթարից մեծապես տուժած մարդկանց կյանքը փրկելու համար, բժիշկները ստիպված են եղել հե-ռացնել նրանց ողջ ուղեղը ու զարմանքով նկատել են, որ վիրահատությունից հետո այդ մարդիկ պահպանել են իրենց խոսելու, մտածելու, բոլոր նախկին ունակություննե-րը, հմտություններն ու տաղանդը։ Մի խոսքով, համարյա ոչինչ չի փոխվել, ու այդ մարդիկ վերադարձել են իրենց նախկին աշխատանքին։
Մարդու հիշողությունն ու տաղանդը, հետևաբար, ուղեղում չեն։ Ենթադրվում է, որ այդ ամենը մարդու ողջ մարմնում են։ Ուղեղը պարզապես հիպոֆիզն ու հիպոտալամուսը պաշտպանող խոլեստերինի զանգված է։ Հիշողությունը կուտակվում է մարդու մարմնում նրա ողջ կյանքի ընթաց-քում։ Մարդն ունի նաև իր գենետիկ կոդում ամրագրված հիշողություն, որը փոխանցվել է նրան նախորդ բոլոր սերունդների միջով։
Քանի որ մարդու առողջությունը կամ երջանկությունը նրա ուղեղում չեն, ինչպես շատերն են պնդում, այլ՝ ողջ մար-մընում, ապա առողջության ու երջանկության հասնելու համար, հարկավոր է զբաղվել ողջ մարմնով, ոչ միայն՝ ուղեղով։
Նույնը վերաբերում է ճգնաժամային վիճակում գտնվող ազգին։ Նրան ապաքինելու համար պետք է զբաղվել ամեն անհատով։ Ազգային ուսմունքը՝ մարմինն ապաքինելու ծը-րագիրն ու պատգամները, պետք է հասնեն ամեն անհա-տի։ Սակայն դա անհնար է անել միանգամից։ Ուսմունքը պիտի փոխանցվի մեկ անհատից մյուսին շղթայական ռե-ակցիայի ձևով այնպես, ինչպես դա տեղի է ունենում մար-դու մարմնում, այսինքն ապաքինվելու ծրագիրը փոխանց-վում է մի բջջից մյուսին մինչև բոլոր բջիջների ապաքին-վելը։ Հետևաբար, հարկավոր է տարածել ազգային ուս-մունքը։ Այն բջիջը, որը չի ընդունում կամ չի տարածում ապաքինման ծրագիրը, ապա կասեցնում է մարմնի ապա-քինումը։
©Դավիթ Միրզոյան (ԴՍ). Հոկտեմբեր 2018 թ.

No comments:

Post a Comment