Saturday, November 17, 2018

ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ

ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
Ազգի իսկական մտավորականները մշտապես բացատրել են ու ահազանգել։ Տեղեկատվական շրջափակման մեջ գտնվող մտավորականը դրանից ավել ոչինչ չի կարող անել։ Ժողովրդի պարտքն էր տարածել ստացած տեղեկու-թյունը։ Ցավոք հեռուստացույցից բարբաջող գրանտակեր-ների ասելիքը դեռ ավելի արժանահավատ է համարվում մեզանում։ Տարիներ շարունակ ժողովրդին կերակրել են անկարևոր ու ապակողմնորոշող տեղեկատվությամբ։ Ժո-ղովուրդն էլ շփոթված ու մոլորված ավելի շատ հավատա-ցել է դրանց։ Ցավալիորեն հեռուստացույցով, ռադիոյով ու տարբեր ԶԼՄ-ներով հնչող տեղեկատվությունն ու գաղա-փարները անքննելի արժանահավատության աստիճանի արժեք ունեն դեռ։ Ցավալիորեն՝ նրանք, ովքեր նկատում ու հասկանում էին ազգի իսկական մտավորականների ասելիքը, չգիտես ինչու, համոզված էին, թե իրենց գործը չէ տարածել այն։ Հավատացած, որ դա հենց իր՝ մտավո-րականի, գործն է, չէին տարածում ճշմարիտ բացատրութ-յունն ու գաղափարը, դրանով կասեցնելով հեղափոխութ-յունը։ Չէ՞ որ իսկական հեղափոխությունը գաղափարա-կան հեղափոխությունն է։ Ովքեր չեն տարածում գաղա-փարը, ապա կասեցնոպւմ են հեղափոխությունը։
Իսկ հիմա ուշ է։ Շատ ուշ։ Մեր թշնամիները, ովքեր մեր ազգի կործանումն են փափագում ավելի քան 3000 տարի շարունակ, արդեն շատ մոտ են իրենց վերջնական նպա-տակին։ Մեր ազգի մեծ մասին կոտորել են, մնացածին մեկուսացնելով մի փոքր քարակույտի վրա։ Իրենց դրածո իշխանավորների մոջոցով շարունակում են առաջ տանել իրենց ծրագիրը՝ կողոպտել, թունավորել ու ոչնչացնել մեզ կամ ցրել աշխարհով մեկ։
Ի սկզբանե բոլոր հայկական կուսակցությիունները դրանք են կազմակերպել։ Ներկայիս կուսակցությունները բացառ-ություն չեն։ Ոչ մի կուսակցություն ազգային ոչ մի ծրագիր չունի։ Խոստումներից բացի որևէ լուրջ արժեհամակար-գային փոփոխության առաջարկ չկա։ Բոլոր կուսակցութ-յուններն էլ հարում են դեմոկրատական կառավարման ու կապիտալիստական տնտեսավարման կործանարար մոդե-լին, առանց հասկանալու, որ դա հենց մեր թշնամիներն են պարտադրել մեզ։ Չեն էլ նկատում, որ երկիր փլուզելու համար մեր թշնամիները կիրառել ու դեռ կիրառում են միևույն մարտավարությունը՝ ազգամիջյան, նաև ներազգա-յին ընդհարումներ են հրահրում, տապալում միապետա-կան կարգն ու ազգայնացված տնտեսավարումը և փոխա-րենը ներարկում դեմոկրատական կառավարում ու կապի-տալիստական տնտեսավարում, երկիրը մղելով դեպի ան-հույս աղքատության գիրկը։ Ու վերջ։ Լիբիան ամենավառ օրինակն է։
Զգուշացեք ներազգային բախումներից, ազգը սև ու սպի-տակի բաժանողներից, հեղափոխականի ու հակահեղափո-խականի տրոհողներից, այլասերվածներին սատարողնե-րից, դեմոկրատիայի ջատագովներից, կապիտալիզմի սի-րահարներից, հայ ավանդական ընտանիքը ֆեմինիզմով քանդողներից և այլն։ Չխաբվեք ազգային որևէ երանգ պարունակող անվանումներով։ Անվանումը դեռ ոչինչ չի նշանակում։ Ազգային էպոսի անունը կրող կուսակցություն-ներն ու կազմակերպությունները բացարձակապես ոչ մի իրավունք չունեին անել նման բան՝ ազգային էպոսի անու-նը չի կարող լինել որևե կուսակցության անուն, նույնիսկ եթե այդ կուսակցությունը լիովին հասկացել ու առաջ է տանում էպոսի հիմնարար արժեհամակարգը՝ ընտրյալ շա-ռավղի ժառանգական իշխանության ու ազատ շինական-ների կողմից նահապետական, տնտեսավարման կարգը։
Ցավալիորեն արդեն ժամանակ չկա ո՛չ բացատրելու, ո՛չ էլ սպասելու որ մեր ազգակիցները վերջապես կհասկանան, թե ինչ են արել ու ինչ են անում մեր թշնամիները։
©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 17 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment