Thursday, November 15, 2018

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Շատ հայրենանվեր հայորդիներ դեռ չեն տեսնում չարիքի արմատն ու թևները քշտած պայքարում են այդ չարիքի հետևանքների դեմ։ Ընդհանրապես հետևանքների դեմ պայքարելով, անհնար է վերացնել դրանք, քանի դեռ կա ու գործում է դրանք ծնող պատճառը՝ ինքը՝ չարիքը։

Չարիքը տեսնելու համար հարկավոր է շատ բան իմանալ մեր ազգի անցյալի ու ներկայի մասին, առանց որի ան-հնար է արդյունավետ պայքար ծավալել ու հաղթել։ Նախ պետք է հասկանալ՝ ճանաչել մեր մեղքերն ու ապաշխա-րել, ճանաչել մեր թշնամուն ու հասկանալ նրա ռազմավա-րությունն ու մարտավարությունը, այլապես անհնար կլինի արդյունավետ պաշտպանության ծրագիր մշակել ու իրա-գործել։ Մեր թշնամին գործում է ծածուկ ու ընդհատակյա։ Դարեր շարունակ մեր դեմ բացեիբաց պայքարում մշտա-պես պարտվել է ու հասկացել, որ ընդհատակյա պայքարը մեր դեմ ամենաարդյունավետն է։ Արդեն մոտ երկու հա-զար տարի է ամեն ինչ անում է վերացնելու մեր ուս-մունքը, մշակույթն ու մտավորականներին։

Այդ
ամենն անում է, մեր ուսմունքը փոխարինելով հակա-ուսմունքով, մեր մշակույթը՝ հակամշակույթով, մեր արվես-տը՝ հակաարվեստով, մեր մտավորականներին էլ ցինիկ ու քաղքենի հակամտավորականներով։

Մեր ոււսմունքը վերացնելու առաջին քայլը, այն պարունա-կող մեր բոլոր գրքերն ու մատյաններն այրելն էր։ Դրան հաջորդեց հակաուսմունք պարունակող գրքերի տարածու-մըն ու ընդհանրապես կրոնի հաստատումը մեր երկրում։ Կրոնի ճիրաններում հայտնված ազգը այլևս չի կարող շունչ քաշել, մանավանդ որ իսկական մտավորականներին փոխարինել են կրոնավորներն ու հետագայում արդեն մո-դեռնիստ ու պոստմոդեռնիստ անտաղանդները, այլանդա-կություններ ու հանցամտություն սերմանող միջակություն-ները։ Դժվարը մշակույթի՛ դեմ պայքարն էր։ Բայց դա ևս արդեն ավարտված կարելի է համարել։ Արևմտյան այ-լանդակություններն ու լիբերալիզմը, դրսի վարքն ու բար-քը, նիստն ու կացը, միախառնված մեր անսահման տգի-տության ու խրախճամոլության հետ, արդեն քարը քարին չեն թողել մեր երբեմնի առաքինի մշակույթից։

Նախկինում, օրինակ, զզվելի կարող էր համարվել ոչ մի-այն այլասերվածությունը, այլև այդ մասին խոսելը։ Անըն-դունելի կարող էր համարվել անգամ այլասերվածության մասին հիշատակելը, թեկուզ այն վատաբանելու համար։ Իսկ հիմա կարծես ընդունելի է ու շատ սովորական խոսել այլասերվածության դեմ, քննարկել, բացատրություններ լը-սել ու հակաճառել։ Շատ են փոխվել ժամանակները։ Մի քանի տարի հետո այլասերվածությունը կարող է սովորա-կան երևույթ համարվել, մանավանդ որ արդեն խոսք կա դրանց անմեղության մասին։

Սակայն չմոռանանք, որ այլասերվածությանը նախորդել էր կուսության ու կարմիր խնձորի թաղումը։ Չէ՞ որ հիմա արդեն ոչ ոք չի հիշում կուսության մասին։ Հիմա ավելի մեծ խնդիրներ կան։ Չմոռանանք նաև, որ կարմիր խնձո-րի թաղումին նախորդել էր արտասահմանյան ֆիլմերի մի-ջոցով մեր ազգին ներարկված լիբերալիզմն ու քաղքենիու-թյունը։ Դրսի ամեն ինչը կապկելով՝ աստիճանաբար ու ցավալիորեն շատ աննկատ փոխում ենք մեր ինքնությունն ու գլոբալիզացվում։

Ներկայումս մեր «ազգային» դիմագծի ամենացայտուն որակներն են գոռոզությունն ու տգիտությունը։ Այս երկու-սը մեզնից ոչ ոք չի խլի։ Դրանք մերն են, մեր մշակույթի բուն առանցքը, այն միակ «հայկականը» որ անմահ է։ Ցավալիորեն ինչ էլ կապկենք, փոխենք ու փոփոխենք, միևնույն է, մեր բուն «ազգայինին» արդեն չենք դավաճա-նի։ Ու հենց սա է պատճառը, որ վստահորեն ու գլուխնե-րըս բարձր հայտարարում ենք, թե՝ «ով ինչ ուզում է անի, միևնույն է, հայն անմահ է»։ Ոչ ոք իհարկե չի ուզում մեզնից խլել մեր միակ «ազգայինը»։ Ինչո՞ւ պիտի փորձեն խլել։ Չէ՞որ հենց իրենք՝ մեր թշնամիներն, են սրսկել մեզ այդ բացիլը։ Սրսկել են, որ փչացնեն՝ դեգրադացնեն, ու ցած բերեն դեպի կենդանական մակարդակը։ Իսկ կեն-դանական մակարդակի վրա հայտնված մարդն այլևս ազ-գություն չունի այնպես, ինչպես հանցագործը չունի ազգու-թյուն։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 21 Հոկտեմբեր 2018 թ.

No comments:

Post a Comment