Thursday, November 15, 2018

ՈՐՆ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ

ՈՐՆ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ
Բոլոր քաղաքական ուժերը մինչ այժմ զբաղվել են միայն պաշտոններ զբաղեցնելով և սեփական գրպանները լցնե-լով, այդ ընթցքում ժողովրդին խաբելով ու համոզելով սա-տարել իրենց իշխանությունը։ Նոր վարչակազմը շատ չի տարբերվում նախորդներից։ Այն դեռ ոչինչ չի արել ժողո-վըրդի կյանքը բարելավելու համար։ Թոշակառուները դեռ սպառողական զամբյուղից ցածր կենսաթոշակ են ստա-նում։ Բժիշկներն ու ուսուցիչները ծիծաղելի աշխատավար-ձեր են ստանում։ Ընդհանրապես հսկա անհամաչափութ-յուն կա պետական հիմնարկների աշխատողների աշխա-տավարձերի և ապրանքների ու սննդամթերքի գների մի-ջև։ Գումարած այս ամենին, լուծված չէ Ամուլսարի և մյուս թունավոր հանքերի հարցը, ոտնձգություններ են տեղի ունենում մեր Քարահունջի վրա, Նախիջևանի սահմանին դիրքեր ենք կորցնում, ու մեր հողագործները չեն կարողա-նում մտնել իրենց այգիները, բաժան-բաժան են արվում Ծաղկաձորի անտառները, հսկա գումարներ են ծախսվում «ֆրանկոֆոնիայի» վրա (10 միլիարդ դրամ), կարծես երկ-րում այլևս խնդիրներ չկային լուծելու։
Փոխարենը՝ նոր վարչակազմը շարունակում է ժողովրդի բողոքի նորանոր ալիքներ կազմակերպել սեփական իշ-խանությունը պահելու համար։ Եթե կառավարությունը ժո-ղովրդի համար էական որևէ բան աներ, ապա կարիք չեր ունենա բողոքի նորանոր ընդվզումներ կազմակերպել։ Ժո-ղովուրդը անպայմանորեն կքվեարկեր նոր իշխանություն-ների օգտին, անկախ նրանից, թե երբ կկայանային ազ-գային ժողովի ընտրությունները։ Քանի որ նոր վարչա-կազմը ոչինչ չի արել ժողովրդի համար, ապա վախենում է ձայներ կորցնել։ Այդ իսկ պատճառով ջանում է արտա-հերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել սեփական դիրքերը պահպանելու համար։ Ակնհայտորեն նոր վարչակազմը կորցնում է իր դիրքերը երկրում, այլա-սերվածների շքերթներ արտոնելու և դրանց պետական մակարդակով հովանավորելու պատճառով, նաև Ամուլսա-րի խնդրին լրջորեն չվերաբերվելու պատճառով, նաև ՍՍ-ին առանձնատուն հատկացնելու պատճառով (կարծես երկրում միակ անտունը հենց նա էր)։ Նորանշանակ իշ-խանությունները կորցնում են իրենց վարկը «սորոսի» ու նմանատիպ հիմնադրամների հետ իրենց շարունակական համագործակցության պատճառով։ Անձամբ վարչապետն իր վարկը կորցրեց Երևանի քաղաքագլխի ընտրություննե-րում իր ապօրինի միջամտությունից հետո։ Ողջ վարչա-կազմն իր վարկը կորցրեց երկու բարձրաստիճան ծառա-յությունների ղեկավարների խայտառակ հեռախոսազրույ-ցից հետո, որից պարզ դարձավ, որ ոչ մի օրինական եր-կիր էլ չի կառուցվում, որ սա պարզապես հաշվեհարդար է որոշ նախկին հանցագործների հանդեպ։ Ի դեպ, շատ կողմնակալ հաշվեհարդար, երբ անտեսվում են առաջին նախագահի, նրա բոլոր թիմակիցների ու համախոհների ազգակործան հանցանքները, նաև՝ երրորդ նախագահինը։ Կարծես միայն երկրորդ նախագահն է երկիրը հասցրել կործանման եզրին։ Երկրորդ նախագահի դեմ արշավը պարզապես առաջին նախագահի վրեժն է, ուրիշ՝ ոչինչ։ Ինչևէ... չգիտեմ՝ ժողովուրդը ե՞րբ է արթնանալու իր նի-կոլապաշտության թմբիրից։
Ոմանք, սակայն, հենց սկզբից զգում էին, թե ինչ էր կատարվում ապրիլյան օրերին՝ թե ով էր գալիս իշ-խանության և ինչ ուժերի ծրագրով։ Հիմա ժամանակն է հասկանալ, որ հասկանալն ու բոլորին տեղեկացնելը դեռ քիչ է, որ հարկավոր է երկիրը կործանում տանող ուղուց հետ բերող գաղափար ունենալ։ Հասկանալ, որ այդ գա-ղափարը երկրի հիմնական պատասխանտուի գաղափարն է՝ երկրի միապետի, ընդ որում բացարձակ ու ժառան-գական իշխանությամբ։
Շատերն
անհավանական են համարում միապետության գաղափարը։ Անհավանական են համարում, քանի որ հա-մոզված չեն, թե բոլորը կընդունեն։ Փաստորեն ընդունում են, որ եթե բոլորն ընդունեն, ապա միապետությունն իրականություն կդառնա։ Հետևաբար հարկավոր է տարա-ծել գաղափարն ու սերմանել ազգային ուսմունքը։ Այլա-պես չենք իմանա բոլորը կընդունե՞ն, թե՞ ոչ։ Իսկ եթե պարզվի, որ բոլորը կընդունեին, իսկ մենք հիմա չենք տարածում, ապա հետո մեզ մեղավոր չենք զգա՞, որ չէինք տարածում գաղափարն ու դրանով կասեցնում էինք իսկա-կան հեղափոխությունն ու երկրի փրկությունը։
Ամեն դեպքում,
դեմոկրատական կառավարումը վաղուց վարկաբեկել է իրեն։ Մնացել է միապետությունը։
©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 7 Հոկտեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment