Friday, November 16, 2018

ՏՂԱՄԱՐԴ և ԿԻՆ

ՏՂԱՄԱՐԴ և ԿԻՆ

Տղամարդն աշխարհը բարեփոխելու առաքելություն ունի։ Աշխարհի մի փոքր հատված բարեփոխելուց հետո, տղա-մարդն անցում է բարեփոխելու հարակից մեկ այլ հատ-ված։ Ու այդպես՝ շարունակ։ Տղամարդը չի հանգստանա մինչև չբարեփոխի ողջ աշխարհը։ Ասվածը հատկապես ճիշտ է հայի գենետիկ կոդի համար, քանի որ հայն աստ-վածամարդ է։ Դրանից է որ քրտնաջան ու անխոնջ աշխա-տում է իր ողջ կյանքում՝ նույնիսկ որևէ նկատելի արդ-յունք չտեսնելով։ Չի էլ ակնկալում որևէ անմիջական արդ-յունք տեսնել։ Օր ծերություն ծառ է տնկում՝ իմանալով, որ չի հասցնելու ճաշակել այդ ծառի պտուղը։

Տղամարդն աշխարհի որևէ հատված բարեփոխելուց հետո այդ հատվածին չի կապվում։ Այլապես չի կարողանա շա-րունակել իր առաքելությունն ու իր ուշադրությունը սևեռել մեկ այլ հատված բարեփոխելու վրա։ Տղամարդը իր գենե-տիկ կոդով ոչնչի չկապվելու հատկություն չունի։ Նա կա-րող է որևէ բան արարել, հետո թողնել այն ու անցնել առաջ։ Տղամարդն ընդհանրապես ողջ աշխարհն իրենն է համարում, հետևաբար՝ այն բարեփոխելն էլ՝ իր պատաս-խանատվությունն ու պարտականությունը։

Աշխարհը բարեփոխելու տղամարդու պարտականություն-ների մեջ մտնում է նաև, ու առաջին հերթին, կնոջը բարե-փոխելը։ Տղամարդը կնոջ պաշտպանն է, կերակրողը, ուսուցիչն ու դատավորը։

Ի տարբերություն տղամարդու, կինն աշխարհը բարեփո-խելու առաքելություն չունի։ Կնոջ առաքելությունն է սեր ու նվիրում ճառագել ու դրանով ոգեշնչել տղամարդուն, միա-ժամանակ իր ողջ սրտով ու հոգով սերտորեն կապվել նրա հետ։ Տղամարդու համար կնոջ ամենագնահատելի հատկու-թյունը նրա սերն ու նվիրվածությունն է։ Կինը միայն սի-րով ու նվիվածությա՛մբ կարող է իրեն ձգել տղամարդուն։ Եթե տղամարդը սեր ու նվիրվածություն չստանա կնոջից, ապա կնոջ կողքին մնալու ոչ մի իմաստ չի տեսնի։ Բայց եթե տղամարդը, կնոջ կողմից սեր ու նվիրում չստանալով, շարունակում է մնալ նրա կողքին, ապա նա աստված է։

Ինչպես ասվեց վերևում, կինն իր ողջ հոգով ու սրտով տղամարդուն՝ իր պաշտպանին ու կերակրողին, ուսուցչին ու դատավորին, իրեն հասկացող ու սիրողին սերտորեն կապվելու հատկություն ունի։ Ու եթե կապվել է, ապա նրա համար համարյա անհնար է լքել տղամարդուն, որքան էլ որ անարժան լինի նա։ Սա է պատճառը, որ շատ կանայք հիմնականում հանդուրժում են իրենց անարժան տղամար-դուն ու ապրում դժբախտության մեջ մինչև իրենց կյանքի վերջը։

Կինը երջանիկ է միայն այն ժամանակ, երբ տղամարդու կողմից ուշադրություն ու հոգատարություն է ստանում։ Բայց եթե կինը, տղամարդու կողմից հոգատարություն ու նվիրում ստանալով հանդերձ, դավաճանում է նրան, կամ ուրիշ տղամարդ փնտրում սեռական հաճույքներ ստանալու մոլուցքով, ապա նա սեռաքաղցով տառապող ստորակարգ արարած է։

Տղամարդն ընդհանրապես չի կարող ապրել առանց կնոջ կողմից սեր ու նվիրում ստանալու։ Տղամարդուն օդի պես անհրաժեշտ է կնոջ սերն ու նվիրվածությունը։ Կնոջ կող-մից սեր ու նվիրվածություն ստանալով է միայն տղամար-դը լցվում էներգիայով ու սիրում կնոջը։ Տղամարդն ընդ-հանրապես սիրում է իր ուշադրությամբ ու հոգատարու-թյամբ, նաև իհարկե աչքերով ու ձեռքերով։ Տղամարդու մարմնի միայն ֆալոսի ու ֆալոսին հարակից շրջաններն են որ սեռական ռեցեպտորներ ունեն։ Ի տարբերություն տղամարդու, կինը սեռական ռեցեպտորներ ունի իր ողջ մարմնով մեկ, նրա ողջ մակերեսով, նրա ամեն մասնի-կում։ Հետևաբար կինը սեռական զգացումներ է ստանում իր մարմնի բոլոր հատվածներով։ Կամ այլ կերպ ասած՝ նվիրվում ու սիրվում է ամբողջ մարմնով, հոգով ու սրտով։
Այս ամենից հետևում է, որ երբ տղամարդն է դավա-ճանում կնոջը, ապա նա դավաճանում է իր մարմնի միայն մեկ հատվածով։ Իսկ երբ կինն է դավաճանում, ապա  դա-վաճանում է իր ամբողջ մարմնով, հոգով ու սրտով։

Տղամարդը դավաճանելիս ոչ մի կերպ չի կապվում օտար կնոջ հետ. դա անում է կամ իր սեռական հորմոնները պարպելու համար, կամ երբ սեր ու նվիրվածություն չի ստանում իր կնոջից։ Բայց երբ կինն է դավաճանում, ապա նա իր ողջ հոգով ու սրտով է կապվում օտար տղա-մարդու հետ, թեկուզ ժամանակավորապես, նվիրելով նրան իր ողջ մարմինը սիրտն ու հոգին։

Տղամարդը դավաճանելիս հիմնականում բավարարվածութ-յուն ստացողի դերում է, կամ կոպիտ ասած, կնոջ մարմի-նը օգտագործողի։ Ի հակադրություն, կինը հիմնականում տղամարդուն բավարարվածություն մատակարարողի դե-րում է, կամ կոպիտ ասած՝ օգտագործվողի։ Չնայած եր-կու կողմն էլ սեռական հաճույքներ են ստանում, այնու-ամենայնիվ կինը սեռական հարաբերության մեջ է մտնում տրվելով, իսկ տղամարդը՝ վերցնելով։ Պատկերավոր ասած, կինը կենարար ջրի աղբյուրի դերում է, իսկ տղա-մարդը այդ աղբյուրից կամ աղբյուրներից խմողի։ Կնոջ դավաճանությունը շատ ավելի մեծ է ու նողկալի ոչ միայն որովհետև նա տրվում է ուրիշին իր ողջ մարմնով, հոգով ու սրտով, այլ որովհետև իր տղամարդուն դավաճանելիս նա դավաճանում է նաև իր երեխաներին։

Տղամարդու դավաճանությունը հասկանալի է, իսկ կնոջ դավաճանությունը աններելի։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 16 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment