Saturday, November 3, 2018

ՆԵՈՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

ՆԵՈՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

Մարդուն ուղղորդելու համար այլևս կարիք չկա մտրակ ու ճիպոտ կիրառել։ Բավական է միայն խաշել նրա ուղելը՝ ներարկել նրան համապատասխան արժեքներ, ու վերջ՝ մարդն ինքն իրեն կգնա պահանջված ուղղությամբ։

Այլ կերպ ասած՝ ներկայումս տեղեկատավական պատե-րազմներ են մոլեգնում։ Աշխարհակալ, նաև տեղային նշա-նակության բոլոր ուժերը ջանում են տեղեկատվական դաշ-տը հեղեղել իրենց համար շահավետ տեղեկատվությամբ։ Արևմուտքը ներկայացնում ու գովերգում է իր «արժեքնե-րը», արևելքն՝ իրենը, իսկ մեր տեղային նշանակության փողատեր իշխանիկները ամեն ինչ անում են իրենց ու իրենց ապրանքների գովազդը մարդկանց ներարկելու հա-մար։

Քանի որ տեղեկատվական պատերազմներ են ու այդ պա-տերազմներն առաջ են տարվում լրագրողների միջոցով, ապա ողջ մեղավորությունը նաև լրագրողների ուսերին է, այն լրագրողների, որոնք, հասկանալով, թե՝ ոչ, ծառայում են համընդհանուր տեղեկատվական քաոս ու ստորակարգ «արժեքներ» սերմանելու գործին։

Ու երբ արդեն պարզ դառնա, որ մեր երկիրն անցել է «ռուբիկոնն» ու անխուսափելի կործանման է հասել, վա-խենամ նույն լրագրողները ապուշ կտրած գուցեև տարա-կուսած դես ու դեն նայեն ու մեղավորներ փնտրեն։

Քանի որ մտավորականներ չկան մեզանում, ովքեր էլ որ մտահոգ են ազգի մասին, ո՛չ որևէ ամբիոն ունեն, ո՛չ որևէ լծակ ու ճանաչում, ապա լրագրողներն են մնում մի-ակ մեղավորը, քանզի իրենց մասնագիտության բերումով նրանք են ազգի աչքերը, միտքն ու ձայնը։ Զուր չի, որ լրագրողները համարվում են չորրորդ իշխանություն։

Երկրի ճակատագրի հարցում պատասխանատվություն ունի առաջին հերթին օրենսդիր իշխանությունը, հետո՝ գործա-դիր իշխանությունը, հետո՝ դատական համակարգը, վեր-ջում արդեն՝ լրագրողների ողջ բանակը։ Առաջին երեքը չեն կատարել ու մինչև հիմա չեն կատարում իրենց պարտքը երկրի ու ժողովրդի հանդեպ։ Չորրորդ իշխա-նությունը, թվում էր թե անկախ մարմին է ու տեղեկատը-վաական պատերազմներում իր առաջատար դերի շնորհիվ համարյա ամենակարող, սակայն ցավոք սրտի այն չի հասկացել ու դեռ չի կատարում իր առաքելությունը, դեռ շարունակում է մնալ բութ գործիք աշխարհակալ ուժերի ու մանր իշխանիկների բթի տակ։

Իրավիճակն ավելի է վատանում սոցիալական ցանցերում ներգրավված անթիվ անհամար կիսագրագետ օգտատե-րերի անկարևոր աղմուկ-աղաղակի պատճառվ, օգտատե-րեր, որոնք առանց վարձատրության անում են այն, ինչ լրագրողների բանակն է անում վարձատրության դիմաց՝ անկարևոր ու սենսացիոն լրատվությամբ լցոնելով եթերը, տեղ չթողնելով ու խեղդելով ազգի համար կարևորն ու բախտորոշը։

Հետևաբար ազգի կործանման գործում իրենց հսկա «ավանդն» ունեն նաև սոցցանցերի այն օգտատերերը, ով-քեր անձնական գովազդով, անկարևոր տեղեկություննե-րով, հաճախ էլ տխմար հումորներով ու այլանդակություն-ներով խլացնում են ազգանվեր մտավորականների ձայնը։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 3 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment