Friday, May 19, 2023

ԲԱՆԱԼԻ

 

  • ԲԱՆԱԼԻ
  • Երբ մեր ազգային խորացող ճգնաժամի հորձանուտում ոմանք հարցեր են հնչեցում՝ «բա ի՞նչ անենք», հասկանում ես, որ մարդիկ զգում են օրհասական իրավիճակը և սկսել են մտահոգվել ու փորձեր են անում լուծումներ գտնել։ Չնայած՝ շատ ուշացումով, սակայն վատ չէ, որ վերջապես լրջորեն մտահոգվողներ և լուծումներ փնտրողներ կան։ Վատն այն է, որ հարցը տալուց հետո, շարունակում են ականջ չդնել լուծում առաջարկողին։ Ավելի վատ է այն, որ տեղեկանալուց հետո, անընդունելի, անգամ ուտոպիական են համարում առաջարկդ այն դեպքում, երբ իրենք ոչ մի լուծում ու առաջարկ չունեն։ Բայց ամենզայրացնողն այն է, որ այդ ամենը անում են նախկին դեմքերը, որոնք հենց իրենք են երկիրը ծնկի բերել ու հասցրել անդնդի հատակը։
  • Ինչևէ... եթե իսկապես ուզում եք իմանալ, թե ինչ է պետք անել, ապա բազմիցս եմ ասել, որ պետք է նախ իմանալ, թե որտեղ ենք, ինչպես ենք հասել այս վիճակին և ուր ենք ուզում գնալ։ Մինչև չպատասխանենք այս բոլոր հարցերին, ապա չենք իմանա թե ինչ է պետք անել, հետևաբար ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա դեպի լավը. հակառակը՝ կշարունակենք ընկղմվել անդնդի հատակում գտնվող ճահիճի մեջ։
  • Եթե շատ կարճ՝ ապա այս իրավիճակին մեզ հասցրել են հանցագործ ու խուլիգան նախկինները և թշնամու գոիրծակալ ներկաները։ Ինչպե՞ս։ Իրենց հանցագործ ու թշնամի էությամբ ու գործունեությամբ։ Եթե ավելի պարզ՝ ապա՝ կողոպտելով երկիրն ու բանակը, թալանվածը տեղափոխելով դրսերն ու ռազմավարական ներդրումներ չկատարելով երկրի ներսում։ Ներկաներն էլ, ինչպես դեռ 2018-ի ապրիլի կեսերից էի ասում, թշնամու գործակալներն են և ծրագրավորված կերպով առաջ են տանում թշնամու նպատակները՝ վերացնել արցախահայությանն ու անցնել Հայաստանի վերացմանը։
  • Քանի որ երկրի ողնաշարը՝ երկրի արդյունաբերական պոտենցիալը, ծրագրավորված կերպով ոչնչացվեց, հետագայում էլ թալանվեց, ինչ մնացել էր, ապա ներկայումս հայտնվել ենք տնտեսական, քաղաքական, մշակութային սնանկության խորը վիհի հատակում։ Չունենք բացարձակապես ոչ մի պոտենցիալ՝ ո՛չ քաղաքական, ո՛չ որևէ գաղափարական, ո՛չ էլ որևէ փիլիսոփայական միտք։ Ոչինչ չունենք։ Մտավորականություն վաղուց չունեինք։ Դեռ սովետական դարաշրջանում ազգի մասին մտահոգված՝ իսկական մտավորկան շերտը ծրագրավորված և մեթոդիկ կերպով ոչնչացվեց։ Վերջին մտածողներին էլ սովամահ արեց ու ոչնչացրեց մեր «պանծալի» խուլիգարխիան։ Ներկայումս «մեկին դեսը բոթե, մեկելին դենը...» փիլիսոփայությունից բացի ուրիշ արժեհամակարգ չկա։ Փաստորեն հայտնվել ենք արժեքների աննախադեպ ճգնաժամի, իրականում բացակայության համատարած վակումում։ Մեր ողբալի իրավիճակի նկարագրությունները կարելի է անվերջ շարունակել։ Բայց անցնենք մեր անելիքներին։
  • Բայց նախ փորձենք պատկերացնել, թե ուր ենք ուզում հասնել, նչպիսի երկիր ենք ուզում ունենալ և այլն։ Այս հարցը համարյա բոլորը անկարևոր են համարում. ովքեր էլ որ երբևէ մտածել են այս մասին ու հարց են բարձրացրել, ոչ մի կոնկրետ պատկերացման չեն հանգել, բացի ընդհանուր լավ ապրելու, կամ այլ կերպ ասած, բարեկեցիկ և օրինական կյանքի բաղձանքներից։ Բարեկեցիկ և օրինական կյանքի բաղձանքներ ունենալը բարձր ինտելեկտ չի պահանջում։ Դա ամեն մարդու ամենասովորական բաղձանքն է։ Ավելին ոչ ոք չի մտածել։ Գաղափար չունի։ Նախկինների մտքում միայն թալանն է, իսկ ներկաները մեր թշնամու գործակալներն են. հետևաբար երկիրը միայն վերացնելու մասին են մտածում։ Մեր գիտնականներն էլ իրենց գիտական բացահայտումներից բացի ուրիշ ոչնչի ընդունակ չեն։ Մշակույթի գործիչները, նմանապես, ֆոլկլորից, հեքիաթներից, լավագույն դեպքում լեզվական և այլ ստուգաբանություններից այն կողմ չեն անցնում։ Հիմա, ով ասես, հրապարակ է շտապում ու համայն հայությանը իր աստղաբանական, տոմարաբանական, և այլ «մարգարեական» խլացնող աղաղակներով միայն շփոթության մեջ գցում։ Հատկապես հետաքրքիր են սրանց «մարգարեությունները» այն մասին, որ շուտով առաջնորդ է հայտնվելու, որ ազգին հանի անդնդի հատակից։ Լավ է, որ գոնե իրենք իրենց չեն համարում այդ արաջնորդը, այլ «խելոք» սպասում են այդ օրվան։ Վատն այն է, որ սպասում են, գաղափարներ ունենալու և ազգին անդնդից հանելու փորձեր կատարելու փոխարեն։ Իսկ ամենավատն այն է, որ շատ լավ տեղյակ լինելով առաջնորդի և նրա գաղափարների մասին, դիտավորյալ կերպով լռություն են պահպանում և... պարզ ասած՝ սրիկայաբար լռում են։ Սրիկայաբար, որովհետև իրենց հարցազրույցների հրավիրած լրագրողներին, գոնե եթերից դուրս, գոնե մի կիսաբերան չեն ասում, որ գիտեն այդ առաջնորդի տեղն ու նրա գաղափարների էությունը. չեն ասում և չեն հառաջարկում հարցազրույցի հրավիրել հենց նրան, այլ ոչ թե իրենց։ Ինչևէ... շատ խորը ճգնաժամի մեջ ենք։
  • Հիմա՝ ինչ երկիր ենք ուզում ունենալ։ Իհարկե ոչ ոք չգիտի ու չի էլ ուզում մտածել։ Նախկինները ուզում են հետ վերադարձնել իրենց կառավարման տարիները, ներկաները ամեն ինչ անում են երկիրը վերացնելու ջհուդական ծրագին առաջ տանելու համար, «մտավորականներն էլ» հույս ունեն, որ լեզու կգտնեն ցանկացած իշխանության հետ ու կշարունակեն կերակրվել ու գլուխ պահել այս կամ այն կերպ։
  • Ի՞նչ երկիր պետք է երազել։ Առաջին հերթին՝ ինքնաբավ երկիր, քանի որ ինքնաբավությունը ռազմավարական շատ կարևոր անհրաժեշտություն է։ Երկրորդ՝ հանցագործությունից զերծ երկիր, քանի որ հանցագործությունը թուլացնում է երկիրն ու այն խոցելի դարձնում։ Հանցագործը հայրենիք չունի. հետևաբար, թալանում է երկիրը և արագորեն գործարքի մեջ է մտնում թշնամիների հետ։ Երրորդ՝ ռազմական առումով անպարտելի երկիր, քանի որ, ինչպես միշտ, շրջապատված ենք թշնամական երկրներով, շրջափակված և մեկուսացված։ Չորրորդ՝ Արարչական օրենքների դիկտատուրայի և արարչագործ ազգի երկիր, այգեստաններով, դարավանդներով, անտառներով, լճերով, գետերով ու ջրվեջներով պատված մի դրախտավայր։ Ընդհանրապես մեր երկիրը պետք է դառնա օրինակելի երկիր ոչ միայն մեր հարևան ժողովուրդների համար, այլ նաև աշխարհի բոլոր ժողովուրդների համար, որպեսզի բոլոր ազգերն ու ազգությունները մեր երկրի օրինակով բարեփոխեն իրենց երկրներն ու երկրագունդը վերածվի մի մեծ դրախտավայրի, զերծ պատերազմներից, անպետք և թունավոր արտադրություններից և այլն։ Մեր ապագա երկիրը պետք է լինի նաև մարդու երջանկությանն ու հարմարավետությանը ծառայող բարձր տեխնոլոգիաների երկիր, միայն անհրաժեշտ պարագաների արտադրության երկիր, քանի որ ավելորդ ու անկարևոր բաները խանգարում են ու դժբախտացնում։ Ինչպես բազմիցս եմ ասել՝ եթե որևէ բան չի օգնում, ուրեմն խանգարում է։ Սա իհարկե ասել եմ արվեստի մասին, բայց քանի որ բոլոր օրենքները համատիեզերական են և վերաբերում են բոլոր ոլորտներին, ապա բացահայտածս օրենքը վերաբերում է նաև արդյունաբերությանը, մարդու կենցաղին, ընդհանրապես ամբողջ կյանքին՝ ընկերների, մտերիմների շրջանակին վ այլն։ 
  • Վերջապես մոտեցանք ինչ անելուն և ինչպե՞ս հասնել դրան։ Պարզ ասած՝ պետք է սերմանել ազգային առաքինի ուսմունքն, միաժամանակ վերացնելով հանցագործությունը, կոռօւպցիան ու հանցամտությունը։ Ինչպե՞ս։ Իհարկե ազգային ուսմունքի դիկտատուրայով, քանի որ ժամանակ չունենք սպասելու թե մարդիկ ինքնակամ որոշում կընդունեն հրաժարվել կապիտալիստական փոխհարաբերություններից։ Հետևաբար հարկավպր է ամենավերին գահից գավազանի միջոցով շտկել մարդկանց կյանքը։ ոսքս դարջյալ և իհարկե միապետական, կամ այլ կերպ ասած՝ նահապետական կառավարման մասին է։
  • Միայն միապետական կառավարման դեպքում կարելի է ձերբազատվել կապիտալիզմից ու լիբեռալիզմից։ Կապիտալիզմը գազանացում է մարդկանց ու մղում անողոք մրցավազքի, իսկ լիբեռալիզմը վերացնում է ճշմարտությունն ու արդարությունը, այլասերում ու զրկում բարոյական արժեքներից, ընդհանրապես ոչնչացնում արժեքների համակարգը։ Առանց արժեքների մարդու գլխում քաոս է առաջանում և մղում նրան անբարոյական արարքների։ Գազանացած անբարոյականը ամենավտանգավոր հրեշն է։ Հրեշների հասարակությունը միմյանց թշնամի անձանց հասարակություն է, չի կարող արարչական գործունեություն ծավալել, չի կարոլ ինքն իրեն պաշտպանելդրսի հարձակումներից, ներսից ինքն իրեն կոչնչացնի ու կվերանա։ Հեն այս պատճառով էլ մեր թշնամին մեզ պարտադրել է դեմոկրատիան, կապիտալիզմն ու լիբեռալիզմը։
  • Այս ամենը հասկանալով, պարտավոր ենք հրաժարվել դեմոկրատիայի, կապիտալիզմի և լիբեռալիզմի թունավոր խառուրդից և անցնել միապետական կառավարման ու ազգայնացված տնտեսավարման, ազգային ուսմունքի դիկտատուրայով։ Քանի որ ազգային ուսմունքի բացակայությունն է մեր բոլոր դժբախտությունների պատճառը, ապա ազգային ուսմունքի դիկտատուրան կլինի մեր բոլոր խնդիրների լուծման բանալին։
  • ©Դավիթ Միրզոյան. 7 Ապրիլ, 2023թ.

No comments:

Post a Comment