Friday, May 19, 2023

ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

 ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Ժողովրդին չի կարելի կշտամբել իր «անտարբերության» համար. պետք է պատճառը հասկանալ։ Չէ՞ որ ամեն խնդիր պատճառ ունի, և այն լուծելու համար նախ պատճառն է պետք բացահայտել ու վերացնել։ Առանց պատճառը բացահայտելու անհնար է վերացնել այն։ Առանց խնդրի պատճառը վերացնելու անհնար է լուծել խնդիրը։

Ուրեմն՝ ո՞րն է ժողովրդի անտարբերության պատճառը։ Կամ ավելի ուղիղ ասած՝ ինչու ժողովուրդը չի արձագանքում սահմանը պահող ազգի նվիրյալների կոչերին ու չի միանում նրանց։ Պատճառը հետևյալն է։ Ժողովուրդը հասկանում է, որ ամենամեծ խնդիրը արտաքին թշնամին չէ, այլ ներքին թշնամին։ Նախկինում ներքին թշնամին նախկիններն են եղել։ «Քոռ»-ից սկսած թալանել են երկիրն ու ժողովրդին, իրավազրկել մարդկանց, հուսահատության հասցրել, սպանել ու հոշոտել։ Ինչ վերաբերում է ներկաներին, ապա ժողովուրդն արդեն հասկացել է, որ շատ է սխալվել սրանց իշխանության բերելով։ Որոշ եզակի անհատներ էլ համոզվել են, որ սրանք ջնուդամասոնական օլիգարխիայի գործակալներ են, որոնք իրենց «պամպերսից» սկսած մինչև հիմա կերակրվել ու դեռ շարունակվում են կերակրվել ջհուդների փողերով և ծրագրավորված կերպով ոչնչացնում են երկիրը ներսից։

Փաստորեն՝ թշնամին միշտ ներսում է եղել, ներսից է քանդել երկիրը, իսկ մենք միամտաբար դեռ շարունակում ենք սահմանից այն կողմ նայել, սևեռել մեր ուշադրությունը արտաքին թշնամու վրա ու չենք հասկանում, թե ինչու ենք տանուլ տալիս մեր նվիրյալների կյանքի ու առողջության գնով ազատագրված մեր հայրենիքը։

Ժողովուրդը շատ վաղուց է հասկացել, որ քանի դեռ թշնամին ներսում է, իշխանական լծակների մոտ, ապա վաղ թե ուշ, կորցնելու է բոլոր ազատագրված տարածքներն ու անգամ ամբողջ Հայաստանը։ Այդ պատճառով էլ ժողովուրդը գլուխը կա՛խ էր հետևում արցախյան զարգացումներին, հատկապես Արցախը Հայաստանի կազմից դուրս հանելու դավաճանական ու բախտորոշ սրիկայությունից հետո։ Հետագա տարիներին մոլեգնող «քոռուպցիան», հետո՝ «քոչիլանտախտն» ու դրան հաջորդած «չիբուռաստիան» անհույս ընկճախտի մեջ թաղեցին ժողովրդին։ Ու երբ սկսվեց «թավշամոլոզը», ժողովուրդը միանգամից տոգորվեց «կիկոլացավով» ու մինչև վերջերս հույսեր էր փայփայում, թե ամեն ինչ լավ է լինելու։ Բայց ժողովրդի հույսերը փոխվեցին խորը ապատիայի, հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Ժողովրդի անհույս հուսահատությունը խորանում է նաև այն պատճառով, որ ընդդիմադիր ուժերի շարքերը լի են նախկին դեմկերով ու մեմկերով, որ ընդհանրապես ընդդիմադիր դաշտում ոչ մի ազգային գաղափար չկա, չկա ոչ մի ազգանվեր ուժ կամ անհատ։

Եթե ընդդիմադիր դաշտում շարունակեն մնալ դիմակափոխված նախկին-մախկինները, ապա ժողովուրդը ոտքի չի կանգնի և երկիրը կկործանվի։ Ժողովրդի վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ անգամ ազգի փոքրաթիվ նվիրյալների շուրթերից ելնող սահմանը պահելու հուսահատ կոչերը։ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ խնդիրը սահմաններին կամ սահմանից այն կողմ չէ։ Հետևաբար անիմաստ է համարում նահատակվել սահմանները պահելու համար, եթե երկիրը քանդող ուժերը դեռ ներսում են, իշխանական լծակների մոտ, ընդդիմադիր դաշտում, կողոպտած ողջ հարստությունը դեռ գրպաններում։ Բազմիցս եմ զգուշացրել՝ ժողովուրդը հարուստների ունեցվածքն ու կալվածքները պաշտպանելու համար երբեք ոչինչ չի անի, անգամ եթե թշնամին ներս մտնի ու սկսի կոտորել աջ ու ձախ։ Ժողովուրդը, անգամ, մեծ ուրախությամբ կընդունի թշնամու ներխուժումը։ Ժողովրդի մի մասը իր սրտի խորքերում փափագում է, որ թշնամին ներս գա ու կոտորի իր կյանքն ու երկիրը կործանած թալանչի ու սրիկա նախկիններին, ինչն ինքը չի կարողացել անել։ Ոչի՞նչ որ իրեն ու իր երեխաներին ու թոռներին ևս կոտորի։ Ինքն արդեն կոտորված է։ Երեխաներն ու թոռնւերն էլ կորցրել են իրենց ապագան։ Շատերն էլ մտածում են, որ կարող են թշնամու ներխուժման դեպքում արտագաղթել ու փրկել իրենց երեխաներին ու թոռներին։ Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ երկիրը թալանած ու սեփական ազգակիցների ճակատագրերը խեղած թալանչի ու կերած- խմած նախկինները ժողովրդի միակ թշնամիներն են։ Քոռի գլխավորությամբ գործող ներկաները՝ ևս։ Ժողովրդի աչքում բոլորը իր թշնամիներն են։ Այստեղ չմոռանանք, որ թշնամու թշնամին ինքնաբերաբար որպես բարեկամ է ընկալվում։ Այդ իսկ պատճառով թուրքը ժողովրդի աչքում այդքան էլ մեծ թշնամի չէ։ Կրկնում եմ՝ ժողովրդի համար ամենամեծ թշնամին նախկին թալանչիներն են, նաև՝ ներկա դեղնակտուց գործակալները, որոնք ջհուդի ծրագրով իշխանության են բերվել ու մեթոդիկ կերպով ոչնչացնում են երկիրը։ Հետևաբար ժողովրդին ոտքի հանելու ոչ մի կոչ չի աշխատի, եթե այն ելնում է նախկին դեմկերի բերաններից, որովհետև նախկինների ակտիվացումը ժողովուրդն իրավամբ ընկալում է որպես իշխանության վերադառնալու մղում։ Իսկ դա ժողովուրդը երբեք թույլ չի տա։ Ժողովուրդը ականջ չի դնի նաև սահմանը պահելու մեր փոքրաթիվ նվիրյալների կոչերին։ Ժողովրդի վրա չի ազդի նաև նրանց ինքնազոհաբերությունը, անգամ ողջ ընտանիքով նահատակվելու նրանց անձնական օրինակը և այլն։ Երկիրը փրկելու կամ որևէ հաջողության հասնելու համար, պետք է որ ասպարեզում ոչ մի նախկին դեմք չերևա. էլ չեմ ասում, որ բոլոր թալանչիները պետք է հետ վերադարձնեն ժողովրդից թալանված ողջ հարստությունը։ Դա իհարկե չի լինի։ Պետք է գոնե բոլոր նախկինները չքվեն ասպարեզից ու հետագայում ոտքի տակ չըչնկնեն ու չխանգարեն։ Պետք է թույլ տան, որ ասպարեզում երևան իսկապես ազգանվեր մարդիկ իրենց ազգային գաղափարներով։ Գուցե ոչ միանգամից, բայց ժողովուրդը կարող է ոտքի կանգնել միայն նոր դեմքերի, հատկապես նոր գաղափարների առաջնորդությամբ։

Ամեն դեպքում՝ կրկնակի անհույս է, երբ նախկիններն են ասպարեզում և ոչ մի նոր գաղափար չեն ներկայացնում, միայն վատաբանում են ներկաներին ու ժողովրդին ինքնազոհաբերությունների գնալու կոչեր անում։

հարկավոր է գոնե նոր գաղափար առաջ քաշել։ Նկատի ունեմ՝ նոր կացութաձևի գաղափար՝ դեմոկրատականին հակառակ միապետական կառավարման և կապիտալիստականին հակառակ ազգայնացված տնտեսավարման։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ոտքի հանել ժողովրդին և փրկել երկիրը։ Այլապես կոտորվելու ենք բոլորս։ Ժողովրդին արագ ոտքի հանելու համար պետք է նաև հայտարարել, որ բոլոր նախկին ու ներկա թալանչիները պատասխան են տալու դատարանի առաջ և բռնագրավվելու է նրանց բոլորի հարստությունը։ Ժողովուրդը իհարկե շատ վաղուց կորցրել է իր վստահությունը դատարանների ու դատավորների հանդեպ։ Այդ իսկ պատճառով, ավելի քան տաս տարի առաջ հրապարակված Հայաստանի Թագավորության իմ կազմած սահմանադրության մեջ ամրագրել եմ դատարանում դատավճիռ ընդունող միակ մարմնի՝ անկախ ատենակալների ինստիտուտի, առկայությունը։ Ըստ իմ սահմանադրության դատավորների գործառույթը իջեցվելու է դատավարության աստիճանի։ Իմ սահմանադրությամբ դատավորին դատավճիռ ընդունողից դարձրել եմ պարզապես դատը վարող՝ դատավար, ոչ թե դատավոր։  

Հուսով եմ արդեն պարզ պատկերացում կազմեցիք իրավիճակի բնույթի և լրջության մասին։ Ովքեր այսուհետև դատարկ հայրենասիրական կոչեր կանեն, ժողովրդին ամոթանքի մեջ թաթախելու և սահմանը պահելու ինքնազոհաբերությունների մղելու նպատակով, կդիտվեն որպես նախկինների շահերն ու հարստությունը պաշտպանող տարրեր։ Իսկ նրանք, ովքեր այժմ ինքնազոհաբերությունների են գնացել սահմանները պահելու համար, պատկերավոր ասած՝ կանգնել են պարիսպների վրա, ամրոցը պաշտպանելու համար, իմացեք, որ միջնաբերդն է գրավված։ Հետևությունը թողնում եմ ձեզ։ 

Իմ ֆեյսբուքյան ընկերներին հորդորում եմ տարածել և ազգի նվիրյալ զավակներին հասցնել ուղերձս։ Ու թող իրենք որոշեն ինչ անել՝ մնալ պահպանելո՞ւ սահմանները, թե՞ սևեռվել միջնաբերդի վրա։

Վերջապես, խոսքս ուղղում եմ բոլորին՝ լսեք ու հասկացեք, թե ձեզ ինչ են ասում ազգի մտավորականները։ Այլապես ազգովի վերանալու եք շուտով։ Մնաց 879 օր։ 

©Դավիթ Միրզոյան. 08 Ապրիլ, 2023թ.

No comments:

Post a Comment