Friday, May 19, 2023

ԵՂԵՌՆ

 ԵՂԵՌՆ

Ինչպես տավարն է մորթվում, միաժամանակ որոճալով իր խոտը, այնպես էլ հայ ազգն էր մորթվում ֆիզիկապես Մեծ Եղեռնի ժամանակ։ Նույն բանը հիմա է կատարվում՝ հայ ազգը մորթվում է, բայց ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգևոր առումով։ Ջարդ է ընթանում նաև մտավոր, բարոյական, տեղեկատվական, պատմամշակութային և մյուս բոլոր ոլորտներում։

Ինչպես 1915 տվականի գենոցիդի, այնպես էլ դրա ներկայիս, ընթացիկ ավարտական փուլի ողջ մեղավորը հայ մտավորականությունն է։ Այն ժամանակ հայ մտավորականությունը, տրվելով օտար քամիներին, դավաճանեց հայ ժողովրդին ու հանձնեց նրան հոշոտման։ Ամեն դեպքում՝ իր հավկուրության պատճառով չհասկացավ մոտալուտ արհավիրքը և չկարողացավ գոնե ինքնափրկվել։ Հայ մտավորականությունը այժմ նույն հավկուրությունն ունի։ Ոչինչ չի հասկանում։ Չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, ինչ անելանելի իրավիճակում է ազգն ու երկիրը, ինչ պետք է անել և այլն։ Ամենակարևորը՝ ոչ մի լուծում չունի։ Երբ էլ սկուտեղի վրա մատուցում ես լուծումը, չի ընդունում ու շարունակում է ողբալ, թե լուծում չկա, թե չկա այն միակը, ով կգա ու կփրկի մեզ, բոլորիս և այլն։ Այսինքն՝ մտավորականություն ընդհանրապես չկա։ Ինչպե՞ս կարող է մտավորականը փրկչի սպասել, եթե հենց ինքը պետք է լիներ ազգի փրկիչը։ Իրականում՝ եթե մտավորականություն լիներ, ապա թույլ չէր տա ազգին հասնել կործանման։ Մտավորականություն ասելով, նկատի ունեմ իրեն բանիմաց համարող ԲՈՒՀ-երի դասախոսական կազմը, բարձրագույն ուսմումնական համակարգի ուղեղը, կմախքն ու ոգին, ազգի ուսյալ մասնագետների և ինչու չէ՝ մտավորականների շերտի դարբինը՝ կռողն ու կրթողը։ Ուրեմն՝ մտավորականություն ասելով, այստեղ և գուցե ընդհանրապես հասկանանք բարձրագույն ուսումնական համակարգի դասախոսական կազմին՝ ազգի գերագույն հավաքական ուսուցչին։

Դժբախտաբար այդ բարձրագույն ուսուցչական մարմինը մինչ օրս ոչ մի պատկերացում չունի ո՛չ մեր անցյալի, ո՛չ էլ հատկապես մեր ներկա իրավիճակի աղետալի բնույթի մասին։ Ոչ մի պատկերացում չունի նաև մեր ազգի գենետիկ կոդի բնույթի և որակների մասին։ Հետևաբար չի էլ կարող որևէ գաղափար ունենալ, թե, պատկերավոր ասած, ինչ ուղղությամբ է պետք թիավարել, ուր է պետք նավարկել և այլն։ Զարմանալի չէ, հետևաբար, որ մինչ օրս ոչ մի լուծում չունի, չի առաջարկել։ Բայց խնդիրն այն է, որ հայ մտավորականությունը չի էլ ընդունում որևէ առաջարկվող լուծում «ներքևից»։ Չի ընդունում ոչ միայն, որովհետև չի հասկանում, այլ նաև որովհետև գոռոզ է։ Միշտ եմ ասել, որ գոռոզությունը տգիտացնում է, իսկ տգիտությունն ավելի գոռոզացնում։ Տարիներ շարունակ գոռոզության ու տգիտության շղթաներով  պարուրաձև կապկպված, հայ մտավորականությունը գահավիժել ու հայտնվել է անհուն անդնդի խորքերում, մինչև մազերի ծայրը խրված ու մոլորված մութ ու անտակ տարտարոսներում։

Իր սեփական նվաճումներով կուրացած, խավարում խարխափող հայ մտավորականությունը, ինչպե՞ս կարող է ազգ առաջնորդել։ Չի կարող։ Ամեն դասախոս իր նեղ մասնագիտական գիտելիքների գերին է և դրանից  այն կողմ ոչինչ չի տեսնում։ Ինքնուրույն չտեսնելը դեռ՝ ոչինչ։ Բայց որ չի տեսնում, երբ մատնանշում ես, մոտեցնում, դնում աչքների առաջ, անգամ երբ աչքն ես մտցնում, դա արդեն... չգիտեմ... հարմար համեմատություն, փոխաբերություն կամ էպիտետ չեմ կարողանում գտնել։ Ավելի ճիշտ՝ անպարկեշտ եմ համարում գրել։

Հայ մտավորականությունը ոչինչ չի կարողանում անել, չի էլ ուզում զիջել ասպարեզը, կամ գոնե տեղ տալ նրանց, ովքեր կարողանում են՝ գաղափարներ ունեն՝ առաջարկություններ, թե ինչպես դուրս գալ փակուղուց։ Չեն թողնում, որ ժողովուրդը գոնե լսի ու տեղեկանա առկա առաջարկությունների մասին։ Փաստորեն, հայ մտավորականությունը՝ հայ ազգի գերագույն ուսուցիչների և ուսուցչապետերի լեգիոնը՝ պռոֆեսորա-դասախոսական կազմը, իր փառասիրության ու հավակնոտության պատճառով, գոռոզաբար խոչնդոտում է, եթե չասենք՝ տապանաքար է դրել, հայ ժողովրդի բախտի վրա։ Գուցե ավելի ճիշտ կլիներ ասել՝ տապանաքարի պես նստել է հայ ժողովրդի բախտի վրա։ Ինչևէ... Հուսով եմ ընթերցողը պատկերարցրեց իրավիճակի լրջությունը։ Պատկերն ավելի կամբողջանա, եթե հաշվի առնենք, որ լրատվական ամբողջ դաշտը, նաև իշխանական ու քաղաքական դաշտը շատ վաղուց, գուցեև ի սկզբանե զավթել ու զավթած են պահում փողատեր խուլիգանները՝ ազգի թշնամիները, ջհուդամասոնական օլիգարխիայի գլխավորությամբ։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը երբեք ոչ միայն տեղ չեն տա, այլ նաև թույլ չեն տա ազգի առաջնորդին ժողովրդին ներկայացնել իր գաղափարներն ու լուծումները։ Մտավորական համարվող դասախոսական կազմը՝ իր գոռոզությունից դրդված, իսկ խուլիգան փողատերերը՝ կատարելով ջհուդամասոնական օլիգարխիայի պահանջները։

Փաստորեն՝ ինչպես խեղդվողի փրկության գործը հենց խեղդվողի գործն է, այնպես էլ՝ ժողովրդի փրկության գործը ժողովրդի գործն է։ Այսինքն՝ եթե ուզում ենք փրկվել, ապա ինքներս պետք է գործ անենք՝ չսպասենք հայ մտավորականությանը։ Քիչ առաջ պարզեցինք, որ նրանցից օգուտ չկա։ Անգամ մեծ վնաս կա։

Բայց, ցավալիորեն, իրավիճակը նույնն է ժողովրդի բոլոր շերտերում՝ նույն գոռոզությունը, նույն նեղ մասնագիտացումը, նույն սահմանափակվածությունը, նույն ինդոկտրինացիան, նույն նախապաշարումները և այլն։ Չզարմանանք, քանի որ ժողովրդի բանիմաց շերտ հանդիսացող բուհավարտ զանգվածը կրթվել ու դաստիարակվել է նույն դասախոսական կազմի ձեռքի տակ և ոչնչով չի տարբերվում նրանցից՝ իր ուսուցիչներից, անգամ ձգտում է գերազանցել նրանց, գրավել նրանց տեղն ու... Հետևաբար՝ միանգամայն օրինաչափ է, երբ ամենուր՝ հեռուսատեսությունում, լրատվական դաշտում, ընդհանրապես, համացանցում և այլն, հանդիպում ես գոռոզ, տգետ, ինդոկտրինացված, շահամոլ, ծախու և անբարոյական զանգվածի։  

Ի՞նչ անել։ Ինքնափրկվե՛լ։ Ամբողջ գործը, փաստորեն, ընկավ ԲՈՒՀ-չավարտ, սակայն ազնիվ ու ազգանվեր շերտի վրա։ Այս շերտում դեռ կան հասկացող, ազնիվ, անշահամոլ, արդարամիտ ու արդարադատ անհատներ, ովքեր տեսնում են երկրի աղետալի իրավիճակը, ավելի ճիշտ՝ մոտալուտ վախճանը և պատրաստ են ամեն ինչ անել փակուղուց դուրս գալու համար՝ ինքնափրկվել՝ անել այն, ինչ չկարողացավ անել հայ մտավորականությունը 1915-ին և չի կարողանում անել հիմա։ Ի՞նչ է պետք անել ինքնափրկվելու համար։ Նախ՝ հասկանալ, թե ուր ենք ընկել, ում պատճառով և ինչպես։ Հետո հասկանալ՝ որն է ճշմարիտ ուղին և ուր է պետք գնալ, կամ ավելի պարզ ասած, ինչպիսի երկիր է պետք կառուցել, կամ ինչպես ասում են, տեսլական ունենալ։ Չէ՞ որ եթե չգիտես, թե որտեղ ես գտնվում և ուր ես ուզում գնալ, ապա չես իմանա՝ ինչպիսի քայլեր կատարել և ինչ ուղղությամբ։

Ինչպես մանրակրկիտ ներկայացրել եմ «Վերածնունդ» վեպիս նախաբանում, մեր երկիրը անկախացում ստանալուց հետո կողոպտվեց մինչև վերջին թելը։ Հետագա ղեկավարները շարունակեցին կողոպուտն ու կոռուպցիան, հարստահարելով նաև ժողովրդին։ Ներկա ղեկավարներն էլ մեր թշնամի ուժերի՝ համաշխարհային ջհուդամասոնական օլիգարխիայի դրածոներն են, ովքեր առաջին նախագահի գլխավորությամբ մաս-մաս են անում ու ոչնչացնում Հայաստան երկիրը։ Դեռ 2018 թվականի Ապրիլի կեսերից էի զգուշացնում, որ ի դեմս նիկոլի իրականում իշխանության էր գալիս առաջին նախագահը, նաև՝ թե ինչեր են լինելու դրանց իշխանության գալուց հետո։ Ցավոք, համարյա հինգ տարի հետո են մարդիկ սկսել հասկանալ, որ բոլոր  նախազգուշացումներս ճիշտ էին։ Ովքեր էլ որ հայհոյում էին ինձ, չեն էլ մտածում ընդունել, որ համարյա իրականացել են բոլոր կանխատեսումներս։ Բայց ամենացավալին այն է, որ հիմա կատարում են նույն սխալը և ականջ չեն դնում իմ այժմյան նախազգուշացումներին ու կանխատեսումներին։ Եթե ժամանակ լիներ, ապա մի քանի տարի հետո կհամոզվեին, սակայն այդքան ժամանակ չկա։ Եթե երկրի ընթացքի ուղղությունը չփոխվի, ապա մոտ երկու տարի հետո Հայաստան չի լինի։

Հաշվի առնելով երկրի աղետալի վիճակը նաև այն, թե ինչպես ենք հասել անդնդի հատակը, մասնավորապես դեմոկրատիայի ու կապիտալիզմի պատճառով, իսկ ամենակարևորը ուսմունքի բացակայության պատճառով, ապա տրամաբանական է, որ անդնդից դուրս գալու համար, պետք է հրաժարվել դեմոկրատիայից ու կապիտալիզմից և վերկանգնել մեր ազգային ուսմունքն ու դնել մեր պետական կառույցի օրենսդրական դաշտի հիմքում։ Բարեբախտաբար տեսականորեն ամեն ինչ արված ու ներկայացված է։ Դեռ 2010 թվականից «ֆեյսբուք» սոցիալական ցանցում փութաջանորեն ամեն օր խոսում ու բացատրում եմ ազգային ուսմունքի կարևորությունը, ներկայացնում եմ ազգային ուսմունքի հիման վրա կազմածս «Արարչական օրենքները», «Հայաստանի Թագավորության Ազգային Սահմնանադրությունը» և դեռ շարունակում եմ հրապարակել ընթացիկ խնդիրներ պարզաբանող հոդվածներ, ակնարկներ և աֆորիզմներ։ 2013 թվականին գրել ու տպագրել եմ ապագա միապետական Հայաստանն ու Համայն Հայոց Արքային ներկայացնող «Վերածնունդ» վեպիս առաջին հատորը, 2019-ին նաև երկրորդ հատորը։

Հիմա պետք է պարզապես առաջ տանել գաղափարական հեղափոխությունը, քանզի առանց գաղափարական հեղափոխության՝ առանց փոխելու մարդկանց արժեքները, միտքն ու նախապաշարումները, անհնար է անցնել իշխանափոխության փուլին։

Ուրեմն՝ պետք է ցանկացած միջոցներով տարածել միապետության գաղափարը և դրանով համոզել, ում հնարավոր է։ Բազմիցս եմ ասել՝ յուրաքանչյուրդ ձեր ֆեյսբուքյան էջերում ամեն օր (ամեն օրը մշտապես շեշտել եմ) արտահայտեք միապետության իմ առաջարկի հետ ձեր համաձայնությունը և ներկայացրեք միապետության իմ կազմած սահմանադրությունն իր դրոշով ու զինանշանով։ Բացատրությունների կարիք չկա։ Մարդիկ ընդունում են գաղափարը, երբ շատերն են ասում և շատ։ Երբ բավարար թվով մարդիկ համոզվեն, ապա իշխանափոխությունն ավելի իրատեսական կթվա։

Ամեն դեպքում չի կարելի հույս դնել հայ մտավորականության վրա։ Ինչպես տավարն է մորթվում որոճալով, որովհետև իր ուղեղում տավարի ուղեղ ունի, այնպես էլ հայ ազգն է մորթվում հիմա, որովհետև իր գլխուղեղում տավարի ուղեղ ունի, ի դեմս հայ մտավորականության։

©Դավիթ Միրզոյան. 23 Ապրիլ, 2023թ.

No comments:

Post a Comment