Friday, May 19, 2023

ՍԵՐ

 ՍԵՐ

Սերն այն է, երբ մեկը չի կարող և չի ուզում ապրել առանց մյուսի։ Մնացածը կամ տարբեր աստիճանների սիրահարվածություններ են, կամ պռագմատիկ ընտրություններ։ Պռագմատիկ ընտրություն է անգամ այն, երբ սիրում ես, որովհետև քեզ են սիրում։ Սա հիմնականում կանանց ու աղջիկներին է հատուկ։ Ոչ մի մեղադրելու բան չկա, իհարկե։ Կինը իր գենետիկ էությամբ ձգտում է ապահովության, առատության և կայունության։ Իսկ ո՞վ կարող է տալ ապահովություն, առատություն և կայունություն։  Իհարկե սիրահարված տղամարդը։ Հետևաբար կանայք հակում ունեն սիրել իրենց սիրահարված տղամարդուն։ Ճիշտ է՝ կինը կարող է ձգտել նաև դեպի իրեն չսիրահարված տղամարդը, երբ ապահովության, առատության և կայունության մղումով, նա այդ տղամարդու մեջ տեսնում է նրան, ով կարող է տալ իրեն այդ ամենը։ հազվադեպ է, երբ կինը սիրահարվում է անկախ պրագմատիկ ակնկալիքներից՝ պարզապես որովհետև գենետիկ համապատասխանություն է զգում։ Չնայած նրան, որ համատիեզերական օրինաչափություն կա՝ նմանը նմանին է ձգտում, այնուամենայնիվ կինը կարող է ընտրել իր գենետիկ կոդին անհամապատասխան մեկին հենց միայն այն պատճառով, որ դա կարող է ապահովել իրեն այն ամենով ինչ անհրաժեշտ է։

Տղամարդ-կին փոխհարաբերության բարձրագույն աստիճանն այն է, երբ կինն է ընտրում տղամարդուն և դիմում նրան ամուսնության առաջարկով։ Արտառոց է թվում, սակայն դա այդպես է։ Գաղափարների կրողը տղամարդն է։ Կինը ծանոթանում է տղամարդու գաղափարներին, հասկանում դրանք, հարգում, ընդունում տղամարդուն որպես առաջնորդ և դիմում նրան միասնաբար իրագործելու տղամարդու գաղափարները։

8 03 2023

No comments:

Post a Comment