Friday, May 19, 2023

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԽՐԱՏԱՆԻ

 ԱՐՔԱՅԱԿԱՆ ԽՐԱՏԱՆԻ

Ոմանք, հավանաբար, ինձ ընդունելով որպես համայն հայոց Արքա, կամ գոնե ամենահավանական թեկնածուն, բայց չհասկանալով մարտավարությունս, և միևնույն ժամանակ իրենց ինձնից բանիմաց համարելով, երբեմն հանդգնում են կշտամբել ինձ (միաժամանակ ծածուկ նպատակ ունենալով «թասիբի» գցել ինձ փողոցային հեղափոխություն կազմակերպել ու հասմար և այլն), թե «Արքան պետք է ինքը բաց անի իր ճանապարհը. ժողովուրդը միշտ գնում է ուժեղի հետևից» և այլն։ Ես էլ, հասկանալով դրանց ծածուկ միտումները և ահավոր զայրանալով դրանց հանդգնության վրա, պատասխանում եմ, որ ուժեղի հետևից գնում են միայն անասունները։ Անշուշտ վիրավորական է սեփական անձի հասցեին լսել «անասուն» էպիտետը, սակայն դա վիրավորանք չէ, այլ ճշմարտություն։ Կենդանական աշխարհում հենց այդպես է՝ կենդանիները գնում են ուժեղի հետևից և դա իր պատճառներն ունի՝ ամենաուժեղ արուն բնազդաբար պայքարի մեջ է մտնում մյուս արուների դեմ, նրանց մեջտեղից հանելու, բոլոր էգերին տիրանալու և իր գենետիկ կոդը նրանց միջոցով շարունակելու համար։

Սակայն պետք է հասկանաք, որ մենք կենդանիներ չենք, այլ բանական արարածներ ենք։ Պետք է հաշվի առնել նաև, որ մենք կենդանիների մի փոքր հոտ չենք, այլ բազմամիլիոն հասարակություն, որի ներսում միջանձնային հարաբերությունները արդեն հիմնված չեն ուժի վրա, այլ բանականության, արժեքների, օրենքների և այլն։ Ամեն դեպքում՝ պետք է որ այդպես լինի։  Հետևաբար, եթե կենդանիների միջավայրում, որը լավագույն դեպքում մի փոքր խումբ է կամ մի քանի տասնյակի հասնող անասունների հոտ, առաջնորդ է ընդունվում ամենաուժեղը, ապա մարդկանց հասարակությունում նման կերպ առաջնորդ ընտրելը վիրավորական է հենց այն մարդկանց համար, ովքեր ուզում են իրենց համար առաջնորդ ընտրել ուժի չափորոշիչով։ Երբ ուժի չափորոշիչով առաջնորդ ընտրելու մղումներով են հանդես գալիս կանայք, ակամա մտածում ես, որ ամենաուժեղի կողմից բեղմնավորվելու անասնական մղումն է պատճառը (անգամ եթե նրանք դա չեն հասկանում), կամ միայն կանանց հայտնի այլ չափորոշիչներ։ Հավանաբար երբեք էլ չիմանանք դա, քանի որ կանայք շատ անգամ չեն էլ հասկանում, թե ինչ են ուզում և ինչու։ Էլ չխոսենք այդ ամենը բացատրելու կամ գոնե մոտավոր կերպով ներկայացնելու մասին։ Կանայք միանգամայն անընդունակ են որևէ երևույթի, անագամ հենց իրենց խոհերին և հույզերին որևե տրամաբանական ու հետևողական բացատրություն տալ։ Իսկ երբ ուժի չափորոշիչով առաձնորդ ընտրելու մղումներով հանդես են գալիս տղամարդիկ, ապա անասունների հոտի եգերից բացի ուրիշ ոչնչի հետ չես կարող համեմատել դրանց։

Ամեն դեպքում՝ հարկավոր է չմոռանալ, որ մարդկանց հասարակությունը անասունների պարզունակ հոտ չէ, այլ մարդկային բարձրագույն արժեքներով, մշակույթով, ինտելեկտով և օրենքների բարդագույն համակարգով պայմանավորված գերկոմպլեքս սոցիալական փոխհարաբերություններ ունեցող բանական էակների հասարակություն է։ Հետևաբար ուժի չափորոշիչը որպես միակ չափորոշիչ համարելը ոչ միայն նվաստացնող է այն ցանկացողների համար, այլև սխալ՝ իրականությանը չհամապատասխանող, որի պատճառով էլ ի սկզբանե դատապարտված է միայն ձախողման։ Անձնական կամ ոհմակի ուժի կիրառումով իշխանության հասած անհատները հենց ուժի դիրքերից էլ կառավարելու են մյուսներին (չի բացառվում, որ նաև բռնաբարեն, քանի որ դա նրանց կենդանական, անասնական բնազդն է. հիշեցնեմ, որ կենդանիների միջավայրում ուժի կիրառմամբ իշխանության հասած անասունը իրեն համարում է բոլոր էգերի տերը և անցնում է նրանց բռնաբարելու գործին)։

Տարօրինակն այն է, որ ուժով իշխանության գալու ջատագովները հավանաբար հասկանալով, որ վերջապես բանական էակների հասարակություն ենք, ինձ կոչ են անում սկսել կրթելուց և հայրենանվեր դաստիարակությունից։ Բայց՝ ոչ իրենց, այլ աճող սերնդին՝ երեխաներին։ Հասկացա՞ք սրանց։ Իրենք կրթվելու կարիք չունեն, իրենք կրթված, դաստիարակված ու հայրենանվեր տարրեր են, բանիմաց և իմաստուն, ամեն ինչ հասկանում են, ամեն ինչ գիտեն, վեր են կրթվելու և դաստիարակվելու անհրաժեշտությունից և այլն, իսկ, ա՛յ, աճող սերունդը դրա կարիքը ունի։ Եվ այդ գործը պիտի անի ո՞վ՝ Համայն Հայոց Արքան։

Բնականաբար հարց է ծագում, եթե դուք այդքան կրթված ու դաստիարակված տարրեր եք, իմաստուն ու բանիմաց, ինչպե՞ս եղավ, որ ձեր սերունդները կրթվելու և դաստիարակվելու կարիք ունեն։ Եվ ինչպե՞ս է բացատրվում, որ ձեր երեխաների դաստիարակության գործը ոչ թե ձեր գործն է, այլ իմ։ Դուք, ուրեմն, ձեր քեֆին ռեստորաններում ու սրճարաններում, չգիտեմ էլ որտեղարենք ժամանակ վատնեք, ձեր երեխաների դաստիարակությունն էլ աչքաթող արած, տրվեք մարմնական հաճույքների ողջ ընտրանուն, նրանց ձեզ պես արնախում, գազան ու անդաստիարակ մեծացնեք, երես առած ու հանցամիտ, այլասերված ու գոռոզ, իսկ այդ ամենը շտկելու գործը իմը՞ լինի։ Մի քիչ շատ չեղա՞վ։ Ուշադիր լսեք՝ ձեր սերունդներին դուք եք փչացրել, դուք էլ պարտավոր եք շտկել։ Դա իմ գործը չէ։ Իմ գործը դուք եք։ Իմ պարտականությունն է կրթել ու դաստիարակել ձեզ։ Ինչը և անում եմ։ Ճիշտ է՝ դուք անդաստիարակ ու չլսող աշակերտներ եք, ավելի ճիշտ՝ աշակերտներ էլ չէք՝ հրաժարվում եք դպրոց գալ, դասի նստել, լսել ու սովորել, հետևաբար ես ստիպված եմ վազել ամեն մեկիդ հետևից ու հընթացս որևէ բան մտցնել գլուխներդ, կամ երբեմն ձերբակալել, կապել ծառին, բերաններդ շոր կոխել ու քարոզ կարդալ գլխներիդ։ Ես, սակայն, չեմ տրնտնջում, դա համարում եմ իմ առաքելությունը ազգի առաջ, իսկ դուք ձեր անհասկացող հալով փորձում եք խուսափել իմ ճնշումից և ուղղորդում եք ինձ զբաղվել ձեր երեխաներով։ Չեք տեսնի նման բան։ Իսկ երբ վիրավորվածություն եք ցույց տալիս, երբ բոլորիդ ձեր իսկական անուններով եմ կոչում, ապա չկարծեք, թե չեմ հասկանում ձեր խորամանկ հնարքները։ Ձեր նպատակն է վիրավորված, մինչև հոգու խորքը խոցված ներկայանալ, այդ ամենի մեղավորը, համարյա հանցագործ, մեծամիտ ու ինքնահավան համարել դիմացինին և ջրից չոր դուրս գալ, խուսափելով պատասխանատվությունից։ Դուք դրանով վիրավորում եք իմ ինտելեկտը և անսահման զայրացնում եք ինձ։ Ձեզ իսկապե՞ս թվում է, թե ես չեմ հասկանում ձեր խորամանկությունները։ Դուք՝ ինքներդ, կարող է չհասկանաք ձեր իսկ խորամանկությունը, բայց ես տեսնում եմ ձեզ մինչև ոսկորներդ։ Ինձնից անհնար է որևէ բան թաքցնել։ Եվ հենց դա է Արքայի ամենակարևոր որակը։ Ինչո՞ւ։ Որովհետև արքան իր ազգի ոչ միայն գերագույն ուսուցիչն է, այլև գերագույն դատավորը։ Ոչ ոք չի կարող ապակողմնորոշել նրան։ Արքան անգերազանցելի խորաթափանցություն և ինտուիցիա պիտի ունենա։ Ոչ մեկդ չեք կարող մրցել ինձ հետ իրականությունը տեսնեու և այն մանրամասն ու ճշմարիտ ներկայացնելու հարցում։ Հասկացա՞ք։

Մի խոսքով՝ մտքներովդ հանկարծ չանցնի ինձ հետ բանավեճի մեջ մտնել։ Ես ձեր հավասարը չեմ, բանավեճի ժամանակներն էլ վաղուց անցել են։ Դուք հիմա պետք է ուշադիր ծանոթանաք իմ բացահայտումներին, ընդունեք դրանք և կատարեք բոլոր ասածներս։ Այլապես կործանման եք դատապարտված, ավելի ճիշտ՝ ոչնչացման։ Հետո՝ լավ հիշեք, որ ես չեմ փափագում ձեր գլխին վերակացու դառնալ՝ ընկնել հետևներիցդ, որ գոնե մի օգտակար բան անեք, մանավանդ չեմ փափագում ձեզ համար փողոցներն ընկնել ու հեղափոխություն անել, երկիրն էլ սարքել դնել դեմներդ, որ շարունակեք լափել։ Դո՛ւք պիտի իրագործեք հեղափոխությունն ու խնդրեք, որ ես գահ բարձրանամ ու կառավարեմ ձեզ։ Ընդ որում՝ պետք է անվերապահորեն կատարեք բոլոր հրամաններս։ Իմ ամեն ասած օրենք պիտի լինի ձեզ համար։ Ես եմ օրենքի աղբյուրը և օրենքը։ Եթե ես ստանձնում եմ երկրի ամբողջ պատասխանատվությունը, ապա պետք է ունենամ անսահմանափակ իրավունք։ Դա համատիերզերական օրենք է։ Ես երբեք ավելի պակաս իրավունքներով համաձայն չեմ կառավարել։ Պա՞րզ է։ Եթե դուք չգիտեք համատիեզերական օրենքների մասին, դա դեռ ոչինչ չի նշանակում՝ դուք չեք կարող ձեր ուզածը պարտադրել ինձ։ Ես ոչ մեկի պարտադրանքին չեմ ենթարկվում։ Ով երբևէ կփորձի ինձ որևե բան պարտադրել, կամ որևէ կերպ ճնշում գործադրել ինձ վրա, միանգամից կգլխատվի։

Հիմա հասկացա՞ք, որ ես իրավունք ունեմ նախատելու ամբողջ ազգին, անգամ գլուխներդ ջարդելու, եթե այդպես ճիշտ եմ համարում։ Իհարկե չհասկացաք։ Դեռ շատ արհավիրքների միջով պիտի անցնեք, որպեսզի գլուխներդ մտնի։ Ես չեմ շտապում։

©Դավիթ Միրզոյան. 14 Փետրվար, 2022թ.

No comments:

Post a Comment