Friday, May 19, 2023

ԳԱՂԱՓԱՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

 ԳԱՂԱՓԱՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Վերջերս շատացել են այն .........երը, ովքեր սրիկայաբար հանդգնում են երեսիս ասել, որ կվերցնեն իմ գաղափարներն ու կօգտագործեն իրենց քաղաքական նպատակների համար։  Երեկ մի ծռիստ էր, թե բևեռական, ասաց, «ուսումնասիրելու եմ ձեր բոլոր գրքերն ու ձեր բացահայտումներն ու մտքերը օգտագործեմ ԱԺԲ-ի ներսում, այդ շարժումը հզորացնելու համար»։ Իհարկե արգելափակեցի դրան, բայց ինձ զարմացնում է մարդկանց թշնամանքի աստիճանը, այն էլ այն ժամանակ, երբ ընդհանուր թշնամին արդեն բացել է մեր ամրոցի դարպասներն ու սկսել է ներս մտնել։ Նորմալ ազգերը նախ՝ չեն թողնի, որ իրենց ամրոցի դռները բացվեն, իսկ բացվելու դեպքում էլ կհամախմբվեն առաջնորդի շուրջը, թշնամու դեմ միասնական ճակատ կազմելու համար։ Պարադոքսալ կերպով մենք հակառակն ենք անում։ Նորմալ ազգերը, անգամ խաղաղ պայմաններում, միանգամից համախմբվում են առաջնորդ-գաղափարակրի շուրջը, ընդհանրապես հարգում ու ընդունում են իրենց բարօրության համար մտահոգված գաղափարակրին։ Ընդունում են ու փութաջանորեն սկսում իրագործել նրա գաղափարներն ու առաջարկած լուծումները։ Մենք, պարադոքսալ կերպով, միայն անտրամաբանական վերաբերմունք ու վարք ենք դրսևորում։ Նման վարքի պատճառը իհարկե մարդկանց հիվանդագին գոռոզությունն ու տգիտությունն է, որից էլ բխում է նրանց սրիկայությունը։ Ազգի գաղափարակրին ոտնահարելն ու նրա գաղափարները անամոթաբար գողանալը առնվազն սրիկայություն է։ Իսկ երբ հաշվի ենք առնում, հենց իրեն՝ գաղափարակրի երեսին նախօրոք այդ մասին ասելու փաստը, ապա գործ ունենք նաև լկտիության հետ։ Ոմանք էլ հանդգնում են զրպարտել, կամ փողոցային լեզվով ասած՝ շառ անել, գաղափարակրին տապալելու, նրան դուրս մղելու և ոչնչացնելու նպատակով։ Պարզ ասած՝ ամենամեծ խնդիրն այն է, որ երկրպագելու փոխարեն ոտնահարում են նրան, ում մտքերն ու գաղափարները արժեքավոր են համարում։ Սա է մեր ազգի մեծագույն ճգնաժամի պատճառը։ Եթե որևէ մեկը որևէ կերպ կարող է արդարացում, կամ գոնե բացատրություն գտնել նկարագրածս սրիկայությունների համար, ապա ուրախ կլինեմ լսել։

Ինչևէ... որքան տարածվում են գաղափարներս, այնքան շատանում են գրագող, գաղափարագող և ծրագրագող սրիկաների շարքերը։ Այո, նաև ծրագրագող, որովհետև արդեն փորձում են գողանալ ծրագրիս կետերն ու ներկայացնել որպես իրենցը։ Ոմանք չեն էլ ուզում փնտրել ու գտնել, պահաջում են որ ես՝ ինքս, ներկայացնեմ իրենց կազմածս ծրագրերը ոսկե սկուտեղի վրա։ Եթե մի փոքր ջանք գործադրեին, ապա կգտնեին։ Դժվար չէր։ Իմ առաջարկած ծրագիրը պարբերաբար դնում եմ էջիս վրա։ Բայց, դե, իրենք ավելի կարևոր գործերով են զբաղված. ինչո՞ւ ժամանակ վատնել փնտրելու վրա, եթե հենց զոհն էլ կարող է մոտեցնել ապրանքը։ Իսկ այդ ընթացքում իրենք կարող են հետևել բևեռականների շարժմանը, առանց մտածելու գոնե տեղեկանալ, որևէ ծրագիր ունե՞ն դրանք, թե՞ ոչ, ինչի՞ են ձգտում, ի՞նչ լուծում են առաջարկում։ Բևեռամոլները չեն էլ մտածում տեղեկանալ, թե ովքեր էին իրենց ներկայիս ղեկավարները «մինչև հեղափոխությունը»։ Նկատի ունեմ՝ անկախացում ստանալու առաջին տարիներին (ընդհուպ մինչև վերջերս, թեկուզ հենց 2018-ի թավշանտախտը), ովքեր էին չամիչի բիզնես անում Պարսկաստանում այն ժամանակ, երբ ընթանում էր արցախյան հերոսամարտը և ովքեր էին տարիներ շարունակ պատսպարվել կանադայում մեր դեսպանատանը, երբ ազգի նվիրյալները գաղափարական պայքարի մեջ էին։ Բևեռամեռները չեն էլ մտածում հարցնել, թե ովքեր էին մյուս կառկառունները, հատկապես ովքեր էին գլուխ պահում ու անմասն մնում մարտական գործողություններից, ովքեր էին Փարիզներում ընդունելությունների մեջ և այլն։

Կամ, ընդհանրապես, որևէ բևեռամոլ մտածո՞ւմ է, թե ինչ է լինելու բևեռակենտրոն հեղափոխությունից հետո։ Համոզվա՞ծ եք, որ ամերիկացի «սալդատը» ձեր համար գալու է ստեղ ու կռիվ անի։ Թե՞ կարծում եք ամերիկան ձեզ զենք է տալու, որ դուք կռվեք։ Դուք իսկապե՞ս պատրաստ եք կռվելու։ Եթե հաստատ գիտեք նշածս բոլոր հարցերի պատասխանները, ապա կարող եք ազատորեն կիսվել։

Հ.Գ. Հուսով եմ բևեռամոլները առանց իմ օգնության կմաքրվեն իմ էջից։

©Դավիթ Միրզոյան. 5 Մարտ, 2023թ.

No comments:

Post a Comment