Friday, May 19, 2023

ԿՈՉԱՄԱՆԻԱ

 ԿՈՉԱՄԱՆԻԱ

Ժողովրդին ոտքի կանգնելու կոչեր անողներին՝ եթե չգիտեք, թե հիվանդին ուր եք տանելու, նրան անկողնուց մի հանեք։ Հիմա կասեք՝ բա, ի՞նչ անենք, մեռնում ա։ Նո՞ր իմացաք, որ մեռնում ա։ Բա, որ ձեզ տարիներ շարունակ զգուշացնում են, որ ծանր հիվանդ ա... բանի տեղ չէիք դնում, ասում էիք՝ «լյոխ լյավ ա, ազատագրել, նստել ենք, բանակն էլ ամենահզորն ա»։ Հինգ տարի առաջ էլ ձեզ զգուշացրեցի, որ կմեռնի, եթե շուռ տաք։ Չլսեցիք։ Հիվանդին շուռ տվեցիք բերանքսիվայր ու հասցրեցիք մահամերձ վիճակի։ Հիմա կաթվածահար պառկած ա։ Ո՞ւր եք ուզում հանել, տանել։ Քանի դեռ չգիտեք՝ ուր եք տանելու, հիվանդին մի հանեք իր անկողնուց։ Նախ մտածեք, թե ուր եք տանելու։ Իսկ եթե իսկապես մտահոգված եք, որ կմեռնի, ապա արագացրեք՝ որոշեք, թե ուր եք տանելու։ Մի քանի անգամ եմ ասում, որ տպավորվի։ Այլապես ոչինչ չեք հիշում։ Ուրեմն՝ քանի դեռ չգիտեք ինչ հիվանդ է, ձեռք մի տվեք հիվանդին։ Նախ՝ փորձեք հասկանալ հիվանդության պատճառը։ Հենց հասկացաք՝ բուժամիջոցն էլ կգտնեք։ Չնայած՝ դրա կարիքը չկա։ Ձեր փոխարեն այդ ամենն արդեն արված է։ Դուք հիմա պետք է պարզապես ուշադիր լսեք բժշկին ու հասկանաք նրա ասածը։ Չնայած՝ շատ դժվար բան եմ պահանջում։ Դուք ո՛չ բժիշկ եք ճանաչում, ոչ էլ լսել գիտեք։ Դուք միայն աղաղակում եք։ Լսելը ձեր պատվից ցածր եք համարում։ Ձեր անսահման գոռոզությունը ձեզ կործանելու է։ Դա համատիեզերական օրենք է՝ գոռոզը միայն դեպի կործանում է գնալու։ Մինչև չթոթափեք ձեր «նապալյոնական» գոռոզությունը, ապա չեք բուժվի, կկորցնեք նաև այն, ինչ դեռ ունեք։ Խոսքս ուղղված է ֆեյսբուահայությանը, քանի որ, նախ՝ ուրիշ ամբիոն չունեմ, հետո՝ հայության ամենաակտիվ զանգվածը հենց ֆեյսբուքահայությունն է։ Հիշեցնեմ, որ մտավորականություն երբեք չենք ունեցել։ Այժմ անգամ սովետական դարաշրջանում ձևավորված կեղծ մտավորականություն չունենք։ Հասարակական բուրգն, ընդհանրապես, գլխիվայր է շրջված շատ վաղուց։ Ազգի տականքը հանրապետության բոլոր շրջաններում իշխանական լծակների մոտ է եղել, հատ ու կենտ մտավորականներն էլ՝ ամենաներքևում՝ զուրկ որևէ ամբիոնից, խոսափողից ու ճանաչումից։ Ինքնահավան սրիկաները հիմա կմտածեն՝ է, թող ճանաչվեին, ո՞վ էր խանգարում։ Էն ամենատականքներն էլ համարձակություն կունենան եզրակացնել, թե քանի որ ճանաչված չեն, ուրեմն ճանաչվելու արժանի էլ չեն։ Իհարկե, տականքների դաշտում միայն տականքներն են ճանաչման արժանանում։ Այդպես էլ շարունակեք։ Բայց հետո չզարմանաք, որ չհասնեք ընկնել ռեանիմացիայի բաժանմունք, երկրորդ կյանք ստանալու։ Դուք չեք ընդունում, որ հիվանդ եք։ Մերժում եք նաև բժշկի խորհուրդն ու միջամտությունը։ Դուք բոլորդ բժիշկներ եք։ Հավատում եք ձեր երազներին։ Շուտով գլխավորը կգա, ու հիվանդը կզարթնի։ Ոչի՞նչ, որ ձեզ շտապ վիրահատություն է պետք։ Այն էլ՝ առանց նարկոզի։ Դուք արժանի չեք նարկոզի։ Ձեր ամբողջ կյանքում նարկոզի տակ եք ապրել։ Չեք հասկացել՝ ինչ է կատարվում ձեզ հետ ու ձեր շուրջը։ Նման անբարենպաստ միջավարում ապրող ուրիշ ազգ վաղուց դուրս եկած կլիներ նարկոզից։ Համոզված եմ երբեք նարկոզի տակ չէր էլ ընկնի։ Դուք ինքնանարկոզչիկ եք։ Ձեր նարկոզի բալոնը միցված է ձեր թթվածնի բալոնին։ Թթվածնի հետ հավասար նարկոզ եք քաշում։ Ապրում եք ձեր բաղձանքներով։ Իրականությունը չեք տեսնում։ Ավելի ճիշտ՝ չեք ուզում տեսնել։ Այնքան երկար ժամանակ եք հրաժարվել տեսնելուց, որ ձեր աչքերն արդեն կուրացել են։ Բայց միայն աչքերը չեն։ Դուք նաև խլացել եք, որովհետև շատ երկար ժամանակ հրաժարվել եք նաև լսելուց։ Միայն ձեր բերաններն են աշխատում։ Միայն ուտում եք ու գոռում։ Անդադար աղմկում եք ու աղաղակում, ընդ որում, անկապ ու անօգուտ։ Ձեր միակ նպատակն է խլացնել մյուսներին, որ միայն ձեզ լսեն։ Լսեն ու մեդալ տան։ Ուտեք ու լփռվեք։ Ձեզ միայն դա է հետաքրքրում։ Իսկ որ թուրքը մտավ, ինչ է լինելու, դա ձեզ շատ չի հետաքրքրում։ Մյուսների պես դուք էլ կփախնեք երկրից։ Ումի՞ց եք պակաս, որ... Ի՞նչ հայրենիք, ի՞նչ մայրենիք... Ձեզ համար միայն ձեր անձնական շահը նշանակություն ունի։ Կարճ ասած, դուք մեռած ազգ եք։ Միայն անցյալի հերոսներին եք կուռք սարքում ու թմբկահարում։ Ձեր խորամանկ նպատակը մյուսներին ոտքի հանելն է, որ ուրիշները լուծեն խնդիրը, դուք ոչինչ չանեք։ Անողը ո՛չ Նժդեհի անունը կտա, ո՛չ էլ դրոշ կծածանի, այլ գլուխը կախ գործ կանի։ Դուք եթե Նժդեհի ժամանակ լինեինք, նրան ևս չէիք լսի, միայն ձեր էշը կքշեիք առաջ, նրան և մյուսներին ոտատակ տալով։ Ձեր նմաններն էին, որ չսատարեցին Անդրանիկին, հաց ու ջուր չտվեցին նրան ու իր ջոկատին, ստիպեցին որ հեռանա ու երբեք հետ չվերադառնա։ Դուք ապերախտ ժողովուրդ եք։ Ինքներդ գաղափար չունեք, գաղափար տվողին էլ քարկոծում եք։ Կռվել չեք կարողանում, ձեզ համար կռվողին էլ վռնդում եք երկրից։ Հիմա ախորժակով Նժդեհի անունն եք տալիս։ Տալիս եք, բայց տեղներիցդ չեք շարժվում։ Սահմանները պաշտպանում են նրանք, ովքեր ոչ դրոշակներ են ծածանում, ոչ էլ Նժդեհի անուն են տալիս։ Ցուցամոլ նժդեհականներին կխնդրեմ կամովի հեռանալ իմ ընկերների ցուցակից։ Նժդեհը նաև գաղափարի մարդ էր։ Միայն զինվորական չէր։ Ավելի ճիշտ՝ գաղափարի զինվոր էր։ Եթե դուք, նրան կուռք սարքած, գաղափարի զինվոր չեք լինելու, ապա ոչ մի նժդեհական էլ չեք։ Գաղափարի զինվորը չի լռվում, մնում հարյուր տարի առաջվա դարաշրջանի գաղափարների ավազանում, այլ շարունակում է աչքերը բաց որոնել թեկուզ հենց հարյուր տարի առաջվա գաղափարների շարունակությունը։ Տարրական ճշմարտություն է, որ ճշմարիտ գաղափարները վերջ չունեն։ Մշտապես բացահայտելու հորիզոններ կան։ Ովքեր որ մի փունջ գաղափարներ են գրկում, նստում, ապա շատ արագ հայտնվելու են ճահճում։ Ու եթե խրվեցին ցեխի մեջ մինչև ականջները, ապա այլևս ոչ ոք չի կարող դուրս քաշել։ Հետևաբար՝ չի կարելի գրկել ու նստել որևե հեղինակավոր անհատի գաղափարները, մանավանդ՝ հեռու անցյալի։ Ժամանակները մշտապես փոխվում են։ Հարյուր տարի առաջվա մարտավարությունը այժմ իրեն չի կարող արդարացնել։ Էլ չեմ ասում, որ անսխալական ոչ ոք չկա։ Անգամ Նժդեհն է սխալվել իր մարտավարությունը առաջ տանելիս։ Այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչ ծրագրեր ունեն Նոքսն ու հոգսը, բոլշևիկն ու մոլշևիկը, թուրքն ու մուրքը։ Չմոռանանք, որ համացանց չկար։ Չկար նաև գրագետ ու տեղեկացված մարդկանց այսքան լայն զանգված։ Հիմա է որ հասկանում ենք, թե ովքեր են կառավարում աշխարհը, ինչ միջոցներով և այլն։ Չնայած, հիմա ոչ բոլորն են հասկանում, եթե չասենք եզակիները։ Ինչևէ, հարյուր տարի առաջ ոչ ոք չգիտեր, թե ինչ ուժեր են պտտվում մեր շուրջը, արդյո՞ք մեր բարեկամն են, թե՞ մեր թշնամին։ Մենք մեր միամիտ էությամբ չէինք կարող կռահել առաջադեմ «արևմուտքի» կեղտոտ ծրագրերը։ Ցավն այն է, որ այժմ մեզանում կան արևմուտքին պաշտող հսկա զանգվածներ։ Գուցե՝ ծախվածներ։ Գրանտակերները, ցավոք, շատ են մեզանում։ Բայցև կան ռուսին աստվածացնող զանգվածներ։ Սրանք ևս չեն նկատում, որ ռուսը ևս ջհուդի գործիքն է, ինչպես բոլշևիկները։ Եթե անգամ այդպես չէ, պետք է գոնե նկատել, որ ջհուդի և ռուսի նպատակները մեր երկրի հարցում համընկնում են։ Երկուսն էլ ուզում են փակել պարսկական գազի ու նավթի ճանապարհը դեպի եվրոպա։ Իսկ դա հնարավոր է անել միայն ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքի կամ ճանապարհի կառուցումով, նաև Տիգրանաշեն (նախկին Քյարքի) գյուղը որպես անկլավ թուրքին հանձնելով։ Արցախի մասին չեմ ասում, քանի որ այդ հարցը արդեն լուծել են։ Համատեղ ջանքերով պոկել են Հայաստանից ու որպես անկլավ ներառել ադրբեջանի կազմում։ Դա արվել է մեր ջհուդ իշխանությունների և ադբեջանառուսական կողմի միջև հանցավոր համաձայնության միջոցով։ Խոսքը միայն 2020-ի Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության մասին չէ։ Նման մի ընդհատակյա, գաղտնի համաձայնություն եղել է 2016-ի պատերազմից առաջ, նաև՝ դրանից առաջ, երբ Հայաստանի երկրոդ նախագահի աշխատակազմը գաղտնի պայմանավորվածությունների գործընթաց էր վարում թուրքի հետ, Մեղրին Արցախի հատուկ կարգավիճակի հետ փոխանակելու համար։ Դուք խրոնիկ ամնեզիա ունեցող ժողովուրդ եք։ Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նախկինամեռ, հատկապես քոչամեռ կնանիքի։ Կնանքանց մի մասը կիկոլամեռ է, մյուս մասը քոչամեռ։ Կարծես տղամարդիկ մի փոքր ավելի պասիվ են քան կնանիք։ Զարմանալու չէ, իհարկե։ Կնանիք ավելի զգոն են ու սուր են զգում վտանգը։ Տղամարդիկ՝ ոչ այնքան։ Տղամարդիկ սեփական «գաղափարներն» են առաջ մղում։ Ոմանք՝ նժդեհական։ Ոմանք՝ արևմտական։ Ոմանք էլ՝ ռսական։ Հետաքրքիր է, որ ոչ մի տղամարդ ազգային ու անկախ գաղափարներ չունի։ Ոչ ոք չի պատկերացնում երկրի փրկությունը անկախ որևէ օտար ուժից։ Բոլորը այս կամ այն օտար ուժի հետ են կապում երկրի պաշտպանությունը։ Ոչ ոք չի ուզում ինքնուրույն պաշտպանել երկիրը։ Կյանքի համար շատ վտանգավոր է, իհարկե։ «Բա, որ մեռնենք», մտահոգված են բոլորը։ Է, մեռեք։ Բա, ուզում եք, կզած ապրե՞լ օտարի մահակի տաք։ Իսկ եթե օտարի մահակի տակ չդիմանա՞ք։ Իսկ եթե օտարն, ընդհանրապես, մտնի ու... Ձեր երեխաներին ու թոռներին ի՞նչ եք ասելու։ Պապան վախեցա՞վ։ Դե իհարկե, զբաղված էիք Նժդեհի գաղափարների քարոզներով։ Զինվորագրվելու փոխարեն, քարոզչություն էիք անում։ Ինչու՞։ Որ ուրիշները զինվորագրվեն։ Ձեր նժդեհապաշտությունը ուրիշների՛ն ոտքի հանելու համար է։ Նժդեհապաշտ կանանց դեռ կարելի է հասկանալ։ Տղամարդկանց՝ ոչ։ Մի խոսքով, կանանց «հայրենասիրական» կոչերը դեռ հասկանալի են, տղամարդկանցը՝ ոչ։ Իրենց հայրենասիրական կոչերով տղամարդիկ կանանց են նմանվում։ Կանա՛նց է ներհատուկ ոգևորել ու մարտի մղել տղամարդկանց։ Բայց երբ տղամարդն է փորձում անել նուն բանը... Էլ չեմ ասում կնանքանց պես վիրավորվելու և Նժդեհին ատամներով պաշտպանելու մասին, առանց հասկանալու դիմացինի միտքն ու ասելիքը։ Խոսքս շատ երկարեց։ Մտքերս չեն ընդհատվում։ Ասելիք շատ կա։ Լսող չկա։((

©Դավիթ Միրզոյան. 2 Մայիս, 2023թ.

No comments:

Post a Comment