Friday, May 19, 2023

ՊԱՐԱԴՈՔՍԱԼ ԱԶԳ ՇԱՐՔԻՑ

Մեր անսահման գոռոզության հետ մեկտեղ անուղղելի մուրացկանություն ունենք՝ ամեն ինչ անում ենք ուրիշ ազգերի օգնությունը ստանալու նպատակով, այն դեպքում երբ բավարար միջոցներ ունենք մեր կարիքները բավարարելու և մեր խնդիրները լուծելու համար։

Օրիանկ՝ ներկայիս Արցախի ղեկավարությունը ազգային գանձարանից ահռելի գումարներ է տրամադրում  գեր-պռոֆեսիոնալ մակարդակի տեսահոլովակներ նկարահանելու և աշխարհով մեկ տարածելու համար, այն դեպքում, երբ կարող էր նույն միջոցներով մի քանի գյուղի բնակիչների զինել հրազենով ու փամփուշտներով։ Էլ չեմ ասում, որ կարող էր զինապահեստները բացել և ամբողջ զենքը բաժանել ժողովրդին։ Դա կրկնակի օգտավետ կլիներ։ Նախ՝ արցախահայությունը կկարողանար ինքնապաշտպանվել։ Զինված տղամարդկանց որոշ մասը կամավոր կերպով կանցներ համալրելու սահմանները պաշտպանող կանոնավոր բանակի շարքերը։ Ժողովուրդն ընդհանրապես պաշտպանվածության զգացում ձեռք կբերեր և կկարողանար հանգիստ քնել, համեմատաբար հանգիստ, քան հիմա, երբ թշնամին սահմանամերձ գյուղերի բնակչությանը անդադար ահաբեկում է ռմբակոծելով նրանց բարձրախոսներով հնչող մոլլաների բայաթիներով ու սպառալիքներով։ Չմոռանանք, որ ռուս բարձրաստիճան զինվորականների բերաններով ևս սպառնալիքներ են հորդում արցախահայության գլխին, թե՝ հեռացեք, այլապես կոտորվելու եք, չենք կարող ձեզ պաշտպանել և այլն։ Արցախի զինապահեստները դատարկելը (միաժամանակ ժողովրդին զինելով իհարկե) օգտավետ է նաև այն առումով, որ զենքը մեկ կետում չէր լինի, այլ ցրված՝ ժողովրդի մոտ, հետևաբար թշնամու համար անհնար կլիներ ոչնչացնել այն անօդաչու սարքերի մեկ հարվածով։ Փաստորեն կրկնակի օգտավետ է զենքը զինապահեստներից հանել և բաժանել ժողովրդին։ Միայն թշնամի ղեկավարությունը կհակառակվի և չի ընդունի այս առաջարկս (ի դեպ այն արդեն հասցրել եմ հաղորդել Դավիթ Բաբայանին անձնական կապի միջոցով)։ Ասել եմ նաև, որ հաղորդի Արցախի ներկա ղեկավարությանը, որ եթե իրենց գրպանները չդատարկեն և չզինեն ժողովրդին, ապա բոլորի հետ միասին կոտորվելու են։ Իսկ եթե կարողանան ճողոպրել ու ապաստան գտնել Հայաստանում, ապա հայաստանահայերն են սատկացնելու։

Արցախի խնդիրը բոլորիս է վերաբերում։ Արցախահայությունը Հայաստանից բացի ուրիշ արտագաղթելու տեղ չունի։ Բայց Հայաստանում արցախահյությանը տեղավորելու տեղ չկա։ Սա գիտեն նաև արցախցիներն ու Արցախի ղեկավարությունը։ Եվ քանի որ արցախի ղեկավարությունը ոչինչ չի անում արցախահայությանը զինելու համար, ապա կարելի է եզրակացնել, որ արցախի ղեկավարությունը մտադիր է կոտորածի մատնել արցախահայությանը։ Հետևաբար արցախի ղեկավարությունը արցախահայության  թշնամին է։

Արցախահայությունն էլ, պարադոքսալ կերպով, աչք է փակում իր օրհասական վիճակի վրա։ Պարադոքսալ կերպով չի պահանջում երկրի ղեկավարությունից բացել զինապահեստներն ու զինել ժողովրդին։ Պարադոքսալ կերպով հանդուրժում է իր հանցագործ ղեկավարներին, չի պահանջում նրանցից հետ վերադարձնել իրենից կողապտած ողջ հարստությունը։ Իրոք որ պարադոքսալ ազգ ենք, և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ անգամ սփյուռքում։

Սփյուռքահայերը ևս ոչ մի պահանջ չունեն Հայաստանի կամ Արցախի ղեկավարությունից։ Երբեք չեն ունեցել, ո՛չ անցայալում, ո՛չ էլ մանավանդ հիմա։ Կարծես Հայաստանը իրենց հայրենիքը չէ, կամ հայրենիքն է, բայց նկարներում և գրքերում։ Պարադոքսալ կերպով էլ, երբ գումարներ են ուղարկում, ուղարկում են միայն բարեկարգելու համար, որպեսզի սիրուն սիրուն նկարներ ստացվեն համացանցում կիսվելու, օտարազգիների առաջ սևերես չերևալու կամ հենց իրենց աչքին հաճելի հայրենիք տեսնելու համար։ Նրանցից ոչ մեկը լրջորեն չի մտահոգվել երկիրը ներսից շտկելու, կոռուպցիան վերացնելու և արդյունաբերություն զարգացնելու համար։ Երբ էլ Հայաստան են տեղափոխվում, հիմնականում ստիպված, փախչելով իրենց հիմնական երկրներում պատերազմների սպառնալիքներից, ապա միայ ռեստորան-մեստորան են բացում ու շարունակում լցնել սեփական գրպանները, ինչին որ սովոր են իրենց հիմնական երկրներում։ Չմոռանանք, որ որևէ երկրում էլ որ հայտնվել են, Մեծ եղեռնից փրկված, երբեք չեն խառնվել հյուրընկալ ժողովրդի ներքին կյանքին՝ քաղաքականությանը և այլն, միայն սեփական շահի մասին են մտահոգվել, գլուխ պահել և այն։ Մեղադրելու չէ իհարկե, սակայն երբ Հայաստան են տեղափոխվում, կամ հենց իրենց հիմնական երկրներում հանգիստ ու ապահով նստած, երբեք մտքներով չի անցնում մտահոգվել ավելի մեծ բաների մասին քան սեփական բիզնեսն է, սեփական շահը և այլն։

Մի խոսքով՝ ամենուր պարադոքսալ ազգ ենք՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ սփյուռքում։ Որտեղ էլ որ ապրենք, միևնույն է նույն պարադոքսալ վարքը ունենք՝ աչք ենք փակում կոռուպցիայի, հանցագործության ու հանցամտության վրա, չենք հետաքրքրվում մեծ ու բարձր խնդիրներով ու գաղափարներով, մտահոգվում ենք միայն սեփական շահի, ուտել-խմելու, խրախճանք-մրախճանքերի և սեփական հագն ու կապը, շրջագայությունների ապացույցները հրապարակելու մասին։

Նախկինում կարծում էի, թե սովետական շրջանի կիսագողական հանցամշակույթն էր պատճառը, որ հայաստանահայերս հանդուրժում էինք հանցագործությունն ու հանցամտությունը, կոռուպցիան ու թալանը, բայց երբ նկատեցի որ սփյուռքահայությունը մեզնից ոչնչով չի տարբերվում այդ հարցում, մեզ պես մորթապաշտ է և այլն, ապա հասկացա, որ պատճառը մեր գաղթականի հոգեբանությունն է և կապիտալիզմը։ Ցավալիորեն, շրջապատի հանդեպ մեր անտարբերությունը, որն ի սկզբանե գաղթականի հոգեբանության արդյունք է, սաստկացել է կապիտալիզմի հետևանքով ու վերաճել շրջապատի հանդեպ թշնամության՝ այն աղտոտելուն, փչացնելուն և այլն, միայն թե անձնական շահ լինի։

Եվ այսպես՝ կապիտալիզմի պատճառով սաստկացած մեր գաղթականի հոգեբանությունը, ձեռք-ձեռքի տված, քանդել են մեր ազգային մշակույթն ու ցավոք նաև ուղեղազրկել մեզ՝ և՛ Հայաստանում, և՛ հատկապես հայաստանից դուրս։ Բարեբախտաբար կապիտալիստական հարաբերություններ չտեսած սերունդը դեռ պահպանել է որևէ բան հասկանալու կարողությունը։ Շփյուռքահայության մեջ ևս կան հասկացող ազգանվեր շերտեր։ Որպես հայրենասիրության և ընդհանրապես ինտելեկտի չափորոշիչ է հանդիսանում իմ առաջարկած միապետության գաղափարը։ Ովքեր ընդունում են այն առանց վերապահումների, ինտելեկտի տիպարներ են և հանդիսանում են ապագա Հայաստանի կորիզը։

Դժվար է լինելու, գուցե շատ դժվար, միապետության գաղափարներով համակել, կամ գոնե վարակել մյուսներին, ոմանք կասեն՝ անհնար, բայց չփորձել չի կարելի։ Պետք է ամեն ինչ անել բոլորին վարակելու համար, որովհետև հակառակ դեպքում ոչխարի պես կոտորվելու են։ Մեզ էլ քարշ են տալու կոտորվելու իրենց հետ միասին։

Հիշեք, որ Հայաստանից դուրս փրկություն չկա։ Հայաստանը վերացնելուց հետո, թշնամին հերթով կոտորելու է դրսի հայերին։ Նա այսուհետև նույն սխալը չի կրկնի՝ կիսատ չի թողնի 1915-ին սկսված իր գործը։

©Դավիթ Միրզոյան. 03 Հունվար, 2023թ.

No comments:

Post a Comment